Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Որքա՜ն խեղճ է ծաղրածուն գահին

Որքա՜ն խեղճ է ծաղրածուն գահին
28.07.2024 | 07:57

XVIII դարի Շոտլանդացի պոէտ Ռոբերտ Բյորնսը իրական հայրենասեր էր։

Այս ստեղծագործությունը, ինձ թվաց արդիական։ Խնդրում եմ խիստ չդատեք։

…Եվ որքան խեղճ է ծաղրածուն գահին,

Նույնքան հիմար՝ դա թույլատրած ժողովուրդը։

Կառավարում է չարաճճի ծաղրածուն՝

Ցավից տանջվելով ծիծաղում է ժողովուրդը։

Իր խոստումները մոռացել է Ծաղրածուն՝

Խաղաղություն… երջանկություն ժողովրդին։

Անմիջապես նա հող է վաճառում

Իշխանությանը մոտ ամեն մեկին։

Որքան որ խեղճ է ծաղրածուն գահին,

Նույնքան հիմար՝ դա թույլատրած ժողովուրդը։

Առաջվա պես երկիրն է պտտվում,

Կհեռացնի՞ ծաղրածուին նույն ժողովուրդը։

Միհրդատ Ռոստոմի ՄԱԴԱԹՅԱՆ

Դիտվել է՝ 8255

Մեկնաբանություններ