Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Սրանք խոսում են պետականացնելուց, ինչը չափազանց անհասկանալի եզրույթ է

Սրանք խոսում են պետականացնելուց, ինչը չափազանց անհասկանալի եզրույթ է
02.07.2025 | 11:55

Անժելա Թովմասյանի եթերում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց, որ Սամվել Կարապետյանից անհնար է խլել ՀԷՑ-ը:

Նախ, ազգայնացումն արգելված է սահմանադրությամբ, երկրորդ՝ սրանք ազգայնացման անուն էլ չեն տալիս, խոսում են պետականացնելուց, ինչը չափազանց անհասկանալի եզրույթ է:

Բագրատյանի կարծիքով՝ Կարապետյանը կհաղթի բոլոր դատարաններում, մանավանդ, որ ՀԷՑ-ը Կիպրոսում է գրանցված:

Կամ Կարապետյանը կպահանջի իր 800 միլիոնը՝ կամավոր հրաժարվելու դիմաց:

Հիմա, այս ամենը Բագրատյանը ճիշտ է ասում: Բայց հիշենք, որ Կիպրոսը ԵՄ անդամ է: Նշանակում է՝ Կիպրոսի դատարանը երբեք արդարացի որոշում չի ընդունի մեկի համար, ով ձգտում է արևմտյան գործակալական ցանցը հեռացնել Հայաստանից: Ծայրահեղ դեպքում Կարապետյանին կենթարկեն սանկցիաների, կխլեն/կսառեցնեն իր ակտիվները: Հետո մի բան կանեն...

Ի դեպ, Սամվել Կարապետյանից արդեն Ֆրանսիայում խլել են մի թանկարժեք դղյակ:

Պատճառը՝ իբր, դա «Գազպրոմբանկի» սեփականությունն է, այնինչ տունը Կարապետյանի անունով է գրանցված: Իսկ «Գազպրոմբանկի» անունը շոշափվել է միայն այն պատճառով, որ գործարքը ֆինանսավորվել է այդ բանկից:

Հիմա, այս կարգի խայտառակ ապօրինություններ կատարող երկրներից ի՞նչ կարող է ակնկալել Սամվել Կարապետյանը, թե Կիպրոսից, թե Կիպրոսի դատարաններից, թե Ֆրանսիայից ու նրա դատարաններից:

Ինչևէ, փաշինյան նիկոլը մի բան գիտի, որ համոզված ասում է՝ ՀԷՑ-ը վերադարձնում ենք ժողովրդին:

Ի դեպ, այսօր դրա լակոտներից մեկն էլ նույն բանը կրկնեց պառլամենտում՝ իր սրբազան պարտքը համարելով վիրավորել Սամվել Կարապետյանին:

Եվ ամենակարևորը՝ սրանք մտադրություն ունեն ՀԷՑ-ը վաճառել թուրքերին, բա սրանց էլ ի՞նչը կարող է կանգնեցնել:

Բա Էրդողան էֆենդին չի՞ օգնի իր եղբորը կոպիտ խախտել բոլոր իրավական և բարոյական նորմերը բոլոր եվրոպական երկրներում:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ