Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը՝ շինծու քրեական գործի շրջանակներում, շարունակվում է

Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը՝ շինծու քրեական գործի շրջանակներում, շարունակվում է
01.08.2025 | 18:51

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը:

Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն:

Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի:

Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն:

Արմեն Աշոտյանի կալանքները տևեցին 777 օր, որից 15 ամիսը Սովետաշենի բանտի մենախցում:

Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը՝ շինծու քրեական գործի շրջանակներում, շարունակվում է:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ