Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Բաց նամակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բաց նամակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
12.06.2026 | 11:04

Հարգելի՛ Վլադիմիր Պուտին:

Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում հայ ազգի մեծամասնության ներկայացուցիչը։ Վերջին ընտրություններում հայ ընտրողների մեծամասնությունը չի քվեարկել նրա օգտին, և նա չի ստացել ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը։

Սրան գումարվում է այն, որ տարբեր գնահատականների Փաշինյանը կիրառել է պետական լծակներ, ճնշումներ և վարչական ռեսուրսներ, իսկ մինչև ընտրությունները չեզոքացվել են մի շարք ընդդիմադիր և լեգիտիմ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Ընտրությունների ընթացքում նույնպես, բազմաթիվ քաղաքացիների կարծիքով, տեղի են ունեցել տարբեր ճնշումներ և խախտումներ։

Այս ամենով հանդերձ, Փաշինյանը չի կարողացել ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն։Մի քանի հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն քվեարկել նրա օգտին, և այդ մարդկանց ձայնն ու դիրքորոշումը նույնպես պետք է հաշվի առնվեն։

Դուք մշտապես հայտարարել եք, որ հաշվի եք նստում ժողովուրդների կարծիքի հետ, ոչ թե առանձին անհատների։ Մեծ հարգանք ունենալով Ձեր հանդեպ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կոչ եմ անում չշտապել լեգիտիմացնել մի իշխանության, որի նկատմամբ հայ հասարակության զգալի հատվածն ունի լուրջ անվստահություն։

Փաշինյանը Ձեր շնորհավորանքը փորձում է օգտագործել իր քաղաքական դիրքերն ամրապնդելու և իր լեգիտիմության շուրջ առկա հարցերը մեղմելու համար։ Միևնույն ժամանակ, նրա իշխանության օրոք Հայաստանում զգալիորեն աճել են հակառուսական տրամադրություններն ու քարոզչությունը, ինչը վնասել է հայ-ռուսական ավանդական հարաբերություններին։

Իմ համոզմամբ՝ Փաշինյանի քաղաքական ուղղությունը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա և Արևմտյան որոշ երկրներ, իսկ այդ գործընթացի վերջնական հետևանքները կարող են հակասել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի ռազմավարական շահերին։

Ուստի կոչ եմ անում չողջունել և չլեգիտիմացնել այն քաղաքական ուղեգիծը, որը իմ կարծիքով, վնասում է թե՛ հայ ժողովրդի, թե՛ ռուս-հայկական հարաբերությունների երկարաժամկետ շահերին։ Այս ամենը կարող է հետագայում վնաս հասցնել նաև Ռուսաստանի պետական շահերին։

Հարգանքով՝

Մանուել Մանուկյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացի

ОТКРЫТОЕ ПИСЬМО ПРЕЗИДЕНТУ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ ВЛАДИМИРУ ПУТИНУ

Уважаемый Владимир Владимирович!

Никол Пашинян не является представителем большинства армянского народа. На последних выборах он не получил поддержку абсолютного большинства избирателей Армении, и значительная часть граждан не голосовала за него.

Кроме того, по оценкам различных политических сил и многих граждан, в ходе предвыборного периода и самих выборов использовались административные ресурсы, рычаги государственной власти и различные формы давления. До выборов из политического процесса были фактически выведены или ограничены в своей деятельности ряд оппозиционных и легитимных политических деятелей, в том числе избранный мэр Гюмри Вардан Гукасян.

Во время выборов также звучали многочисленные заявления граждан о возможных нарушениях, давлении и неравных условиях политической конкуренции. Несмотря на всё это, Никол Пашинян не смог заручиться доверием абсолютного большинства народа. Сотни тысяч граждан не поддержали его политический курс, и мнение этих людей также должно быть принято во внимание.

Вы неоднократно заявляли, что считаетесь с волей и мнением народов, а не отдельных политических деятелей. Как гражданин Республики Армения, с уважением обращаюсь к Вам с призывом не спешить легитимизировать власть, к которой значительная часть армянского общества продолжает испытывать серьёзное недоверие.

Пашинян пытается использовать возможные поздравления и поддержку с Вашей стороны как подтверждение своей политической легитимности. В то же время за годы его правления в Армении значительно усилились антироссийские настроения и соответствующая пропаганда, что негативно сказалось на традиционных армяно-российских отношениях.

По моему убеждению, политический курс Никола Пашиняна уводит Армению от стратегического баланса и всё больше ориентирует её на Турцию и ряд западных государств. Долгосрочные последствия такого курса могут противоречить стратегическим интересам как Республики Армения, так и Российской Федерации.

В связи с этим призываю Вас не приветствовать и не легитимизировать тот политический курс, который, по моему мнению, наносит ущерб долгосрочным интересам армянского народа, армяно-российских отношений и в перспективе может отрицательно сказаться также на государственных интересах Российской Федерации.

С уважением,

Мануэл Манукян

Гражданин Республики Армения

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ