ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դեկտեմբերի 11-13-ը, համախմբելով գիտության տարբեր բնագավառների ուսումնասիրությամբ զբաղվող երիտասարդ հետազոտողների, գիտնականների, ասպիրանտների և մագիստրանտների, կազմակերպում է «Ապագայի Հայաստան» երիտասարդ գիտնականների գիտաժողով-դպրոց:
Մեկնարկել է Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը։ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա․ Միքայելյանն անձամբ է այցելել Արագածոտնի մարզի 3 դպրոց և հանդիպել դպրոցի աշակերտներին։
«Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ում (NASE) արդեն տեղադրված են ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների powerpoint նյութերի հայերեն թարգմանված տարբերակները։ Ընդամենն առկա է աստղագիտության զանազան թեմաներով 13 դասախոսություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳ ՄՍ նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:
Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականները և աշխարհի այլ համալսարանների՝ իտալացի գիտնականները Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակ են հղել Իտալիայի իշխանություններին։
Ի՞նչ դեր ու նշանակություն կարող է ունենալ գիտությունը տնտեսապես հզոր երկիր ունենալու, ռազմական անվտանգությունն ուժեղացնելու տեսակետից։ Նշված թեմայի շուրջ է մեր զրույցը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ։
Արդեն 3 շաբաթից ավելի է, ինչ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած մեր հայրենակիցներին, հիմնականում՝ երեխաներ, ինչպես նաև նրանց խնամող մայրեր, տատիկներ և պապիկներ։
Քիմիայի բնագավառում 2020-ի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Էմանուել Շարպանտիեն (Մաքս Պլանկի ընկերության Ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտ) և Ջենիֆեր Դուդնան (Բերքլիի Կալիֆոռնիական համալսարան)՝ «համագենի խմբագրման մեթոդի զարգացման համար»:
Հակամարտ կողմերի միջև (թուրքերի և մեր) հարաբերությունների հաստատման ժամանակ երկու կողմից էլ հաշվի են առնվում բոլոր արգումենտներն ու գործոնները իրենց հարաբերական կշիռների ու կարևորության հետ միասին, մի պրոցես, որն անհրաժեշտ է կողմերի միջև որևէ տեսակի հավասարակշռություն հաստատելու համար...