ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Դժվարին դաս

Դժվարին դաս
29.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 30
Սպասեք և, ի վերջո, կվայելեք ուրախությունն այն մարդու, որ կարող է համբերանքով սպասել` հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի: Վերջին ու ամենադժվար դասը սպասելն է:
ՈՒրեմն սպասել սովորեք:
Այս երեկո արդեն ուզում էի ասել.
«Ներող եղեք, Իմ որդիներ, որ թույլ տվեցի այս հավելյալ բեռը դնել ձեզ վրա. թեկուզ և կարճ ժամանակով»:
Սակայն ուզում եմ իմանաք, որ այն պահից, երբ դուք ձեր պահանջները Ինձ հանձնեցիք և հետամուտ չեղաք ուրիշ օգնության, այդ վայրկյանից իսկ Ես նկատի առա ամենակարճ ճանապարհը օգնություն և փրկություն ձեզ հասցնելու:
Գալիք աղետից փրկվելու համար սովորելու շատ բան ունեք: Բայց Բարեկամը, որի հետ ահա կանգնած եք ձախողումների, մեռած փառասիրության, լքված ցանկությունների գերեզմանի մոտ, այդ ընկերակիցը` բոլոր ժամանակների համար մնում է նույն հավատարիմ Բարեկամը:
Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ