«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Թուրքիան Արցախի պաշարման անմիջական դերակատարներից է

Թուրքիան Արցախի պաշարման անմիջական դերակատարներից է
08.01.2023 | 10:36

Այս երկիրը Արցախի կարգավիճակը մոռացության տալու, ընդհանրապես, Մեծ Թուրանի գաղափարի հարցում իր առաջնահերթ դերակատարումը երբեք չի թաքցրել, և շնորհիվ ՍԴ հայտնի եզրակացության, հենց այդ խնդրի ձախողման արդյունքում էլ հրաժարվեց Հայ֊թուրքական արձանագրություններից։

Ուստի, Արցախի համար օրհասական այս օրերին, բարձր մակարդակով անվերապահորեն ողջունել թուրքիայի կողմից բեռնատար ինքնաթիռների մասով օդային տարածքը բացելու իրապես չնչին նախաձեռնությունը, նշանակում է միայն մեկ բան՝ պաշտոնապես ընդունել, որ Թուրքիան վերը նշվածի հետ այլևս ոչ մի կապ չունի, իսկ այդ երկրի նախագահը կարող է հավակնել Խաղաղության նոբելյան մրցանակի:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 23828

Մեկնաբանություններ