«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Աղոթում եք, թե երբ կգա այն օրը, որ Արցախի համար պայքարածներին դատեք, իսկ Եռաբլուրը բուլդոզերներով հաթեցնեք ու վարեք

Աղոթում եք, թե երբ կգա այն օրը, որ Արցախի համար պայքարածներին դատեք, իսկ Եռաբլուրը բուլդոզերներով հաթեցնեք ու վարեք
20.03.2023 | 23:56

Հիմա էլ մտավորական կոչվող էլիտար մասսան է ցուցակ ստորագրում:

Ստորագրե՛ք, գոնե անուն առ անուն կիմանանք ովքեր են Արցախ ատողները:

*

Մարդի՛կ ,եղեք շիփ շիտակ:

Նողկալի է երկերեսայնությունը:

Ռուս-ուկրաինական այս հակամարտության մեջ, դեմոկրատի ու արևմտամետի պատմուճան հագնելու փոխարեն, պարզ ասեք, որ ատում եք Արցախը:

Որ ձեր երազանքը Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելն է:

Որ աղոթում եք, թե երբ կգա այն օրը, որ Արցախի համար պայքարածներին դատեք, իսկ Եռաբլուրը բուլդոզերներով հաթեցնեք ու վարեք:

Ասե՛ք...

Որովհետև, դուք այնքան բթամիտ չեք, որ չտեսնեք պարզ զուգահեռը:

Այն է ՝

ա) Դոնեցկ - Լուգանսկը նույն Արցախն է:

բ) ՈՒկրաինան` նույն Ադրբեջանը:

գ) ԱՄՆ -ը՝ նույն Թուրքիան, ինչ վերջինս 44-օրյայի ժամանակ:

դ) Ռուսաստանն էլ Հայաստանն է, բայց հազարապատիկ ուժեղ:

Օրգանական զզվանք եմ զգում երկերեսանիներից:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3194

Մեկնաբանություններ