Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Հայաստանն անվտանգ ջրագիծ ունեցող երկրների շարքին չի դասվել

Հայաստանն անվտանգ ջրագիծ ունեցող երկրների շարքին չի դասվել
09.03.2019 | 13:22

Globehunters տուրիստական ընկերությունը ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կնետրոնի հրապարակած տվյալների հիման վրա կազմել է այն երկրների ցանկը, որտեղ ծորակից հոսող ջուրն կարող է վտանգավոր լինել առողջության համար կամ էլ, առհասարակ օգտագործման համար ոչ պիտանի: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:


Ծորակից հոսող խմելու և օգտագործման համար անպիտան ջուր ունեցող երկների ցուցակում տեղ են գտել աշխարհի 187 երկիր, այդ թվում նաև նախկին ԽՍՀՄ երկրները բացառությամբ Էստոնիայի: Հաշվետվության մեջ նշվում է, որ ցանկում տեղ գտած երկրներում ջուրն օգտագործում են, խմում են, բայց այն չի համապատասխանում միջազգային նորմերին:

Առողջության համար անվտանգ է ճանաչել ԱՄՆ-ի, Կանադայի, Ճանպոնիայի, Չիլիի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի և ԵՄ երկրների մեծ մասի ջրագիծը:
Պարբերականը տեղեկացնում է, որ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ առողջությանը վնաս հասցնող, աղտոտված ջրի պատճառով աշխարհում ամեն տարի 842 հազար մարդ է մահանում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ