Հայ ժողովրդի դեմ Նիկոլի վարած ճանաչողական պատերազմում մանիպուլացվում են հասարակության կարծիքն ու տրամադրությունները։
Ինչպես։
1․ Քաղաքական լարվածություն ստեղծելով և երկիրը քաոսի մատնելով։
2․ Կուսակցությունների, միավորումների և շարժումների միջև քաղաքական հարաբերությունների անկայունացմանբ՝ հակամարտություններ հրահրելու, անվստահություն, կասկածամտություն, թշնամանք առաջացնելով, ինչով փորձում է իր իշխանությունը պահպանել։
3․ Սոցիալական, քաղաքական, ազգային-էթնիկական և կրոնական հակամարտություններ հրահրելով։ Խարդախներին հովանավորելով կազմակերպում է սադրանքներ Հայոց Եկեղեցու, Հայի ինքնության և միասնականության դեմ։
4․ Իշխանությունների կողմից հակառակորդների դեմ ռեպրեսիվ միջոցների կիրառում։
5․ Պետական և կառավարման ինստիտուտներում սխալ որոշումների ընդունումը խրախուսելով։
6․ Հասարակական և քաղաքական գործիչների աշխատանքը նսեմացնելով, հեղինակությունը խաթարելով։
7․ Պետության միջազգային հեղինակության, այլ երկրների հետ նրա համագործակցության թուլացմամբ։
8․ Հնազանդ ընդդիմադիր կուսակցությունների կամ շարժումների ստեղծմամբ և ամրապնդմամբ՝ ժողովրդին մոլորության մատնելով։
9․ Հայության պատմական և ազգային ինքնության անկյունաքարային փաստերն ու սկզբունքները կասկածի տակ առնելով և վարկաբեկելով։
10․ Հասարակության մեջ հոգևոր անտարբերության մթնոլորտի, մշակույթի և պատմական ժառանգության նկատմամբ բացասական վերաբերմունքի ստեղծմամբ։
11․ Ժողովրդի կենսակերպն ու աշխարհայացքը որոշող բարոյական և հոգևոր արժեքների համակարգի փոփոխմամբ։
12․ Սեփական կենսակերպը որպես ապագա վարքագիծ և աշխարհայացք ներկայացնելը, որը պետք է ընդօրինակի հասարկությունը (կրթվելը նորաձև է)։
13․Ժողովրդի մարտական ոգու թուլացում և, որպես արդյունք, պաշտպանունակության և մարտական ներուժի նվազեցում։
14․ Այլ կործանարար գաղափարախոսական ազդեցությունների իրականացում։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ