ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Զուգահեռ իրականության մեջ մեր պետության դեմ մշակվում են ամենավտանգավոր զավթողական ծրագրեր

Զուգահեռ իրականության մեջ մեր պետության դեմ մշակվում են ամենավտանգավոր զավթողական ծրագրեր
09.12.2025 | 16:25

Ամենաբարդ «հոգևոր փակուղու» մեջ հայտնված գերագույն գլխավոր «ստատուսագիրը» իր ամեն հերթական քայլով ու գրառումով ապացուցում է, որ իր նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, փաստացի անգլուխ թողնելը։ Դաշտ են նետվում ամենաանհեթեթ, անիմաստ մտքերը, հանրային դաշտը նորովի է փոթորկվում այս հակապետական ու հակաեկեղեցական օրակարգերով, պետությունը թե՛ ներսից, թե՛ դրսից միայն վնաս է կրում այս ամենի հետևանքով։ Զուտ հիշեցնեմ, որ «ստատուսագիրը» դեռևս հուլիսի 23-ի իր գրառումով Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջարկում էր փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանա»-յով, այնուհետև նախատեսում էր եկեղեցին և հոգևորականությանը գցել «Կանոնագիրք Հայոց»-ի տեքստի շուրջ երկարատև, անսպառ և անօգուտ սխոլաստիկական վեճերի մեջ և ապա միայն նախատեսում էր կաթողիկոսական ընտրություններ։

Հիմա այլ ծրագիր է մոգոնել։ Դրանք քննարկելու իմաստ չկա, դրանց գնահատականը մեկն է՝ թողնել Հայ առաքելական եկեղեցին առանց Կաթողիկոսի։ Վերջ, սա է նպատակը։ Բոլոր այն ուրացողները, որոնց թվում է, թե իրենք «ստատուսագրի» սրտի Կաթողիկոսի թեկնածուն են, չարաչար սխալվում են ու բացարձակ չեն ճանաչում, թե ում հետ գործ ունեն։ Սովորեք մի քիչ հեռուն նայել, հասկանալ՝ դուք միայն գործիք եք Հայ առաքելական եկեղեցու կազմաքանդման ճանապարհին։ Դադարեք լինել այդպիսին, այս եկեղեցին շատ կարևոր դեր ունի մեր ինքնության մեջ. եկեղեցին կայուն է իր գաղափարով, պատմությամբ, կանոնական կարգով, հայրապետական կարգով, իր արմատով ու իր հավատարիմ, նվիրյալ հոգևորականներով:

Հ․Գ․ Արդեն 8 ամիս մեր հանրային դաշտը զբաղված է այս վտանգավոր քննարկումներով, իսկ զուգահեռ իրականության մեջ մեր պետության դեմ մշակվում են ամենավտանգավոր զավթողական ծրագրեր՝ մնալով լիովին անարձագանք և չկանխված:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ