ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Գրագետ խոսքի կարոտ ենք մնացել

Գրագետ խոսքի կարոտ ենք մնացել
10.10.2018 | 22:27

Երևանի նորընտիր ավագանին այսօր գումարել էր անդրանիկ նիստը: Այն վարում էր երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանը, որի գեղեցիկ խոսքը, արտահայտչաձևն ու հայոց լեզվի կանոններին համապատասխան ճիշտ շեշտադրումներով անուն, ազգանուն, հայրանուն կարդալը, ինչ խոսք, հաճելիորեն զարմացնող էր:

Վաղուց չէի լսել, որ պետական համակարգի ներկայացուցիչներից որևէ մեկն իր ելույթնում, հայտարարությունում, հարցազրույցում և, առհասարակ, բանավոր խոսքում բառերն արտաբերի՝ շեշտը ճիշտ տեղում դնելով: Բանավոր խոսքն այնքան է աղճատված ու ձևախեղված մեր օրերում, որ նման փոքր բանից զարմանում ենք, ինչ-որ տեղ, ուրախանում, որ գրագետ հայերենով խոսացողներ դեռ մնացել են:

Պիպոյանի օրինակը, ցանկալի կլիներ, վարակիչ լիներ բոլորի համար, ու հատկապես հանրային դեմքերը հայերեն մտածելով արատաբերեին իրենց խոսքը:

Գրագետ ու գեղեցիկ ձևակերպված խոսքի պակաս նաև գրավոր հրապարկումներում կա, բայց եթե գրավոր խոսքում դա ուղղել հնարավոր է, ապա բանավոր խոսքի խմբագրման տարբերակ, ցավոք, գոյություն չունի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ