Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Ոչ մի երկիր չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը, եթե ՀՀ-ն ինքը չի պաշտպանում իր շահերն ու անվտանգությունը

Ոչ մի երկիր չի կարող լինել Հայաստանի  անվտանգության երաշխավորը, եթե ՀՀ-ն ինքը չի պաշտպանում իր շահերն ու անվտանգությունը
20.08.2025 | 15:52

Պետք չէ հավելյալ արժեք հաղորդել օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրին:

Այդ թուղթը զուտ Ալիև-էրդողան-Փաշինյան տանդեմի նպատակների արձանագրություն է և Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու ծառայություն: Ոչ մի նոր բան այդ թղթում չկա, ոչ էլ այնպիսի բան, որի կատարումը կամ չկատարումը կորոշվի այդ արձանագրություններով. ավելին, այդ թուղթը ստորագրվեց միայն մեկ պատճառով՝ հորջորջված «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը փակուղի էր մտել:

Սա պետք է ասել լսարանին, հիշեցնել, որ ՈՉ ՄԻ ԵՐԿԻՐ չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխավորը, առավելևս, վկայի և «խնդիր լինի՝ զանգեք» ԱՄՆ կեղծ հովանավորչական մակարդակում, եթե ՀՀ-ն ինքը չի պաշտպանում իր շահերն ու անվտանգությունը (բացելով իրական լուծումները), ոչ թե հերթական անգամ ահաբեկել մարդկանց, թե ՆՓ-ն հասավ իր «թուրք-ադրբեջանական երազանքին», նրան նորից անպարտելիի իմիջ հաղորդել, առավելևս, երբ ինքն է դա շահարկում որպես ձեռքբերում:

Նորից կրկնեմ՝ խաղաղության պայմանագիրը չստորագրվեց, այլ անհեթեթ ձևակերպումով «նախաստորագրվեց» և է’լ ավելի անհեթեթ քարոզով ներկայացվում է որպես «հավերժական խաղաղություն»՝ ՀՀ ամբողջ տարածքը իրենը համարող քոչվոր բաշիբոզուկի հետ:

Հույս կար, որ ընդդիմադիր դաշտը, 5 տարի պարտություն կրելուց հետո, պիտի որ անալիզի ենթարկեր դրա պատճառները՝ ներառյալ այն, որ ՔՊ-ն հենց այդ սխալների հաշվին է դեռ իշխանության:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ