«Եկա, տեսա, հաղթեցի»,-ասում էր Հուլիոս Կեսարը:
«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է լինել մեզ դեմ»,-ասվում է Աստվածաշնչում:
Երեկ Փաշինյան Նիկոլը հակադարձեց Աստծուն և Հուլիոս Կեսարին, ասելով, որ «Պարտությունն անխուսափելի է, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ»:
Փաշինյան Նիկոլի օրոք Հայաստանը միայն պարտվել է: Այդ դեպքում, ի՞նչ «անվերջ» հաղթանակների մասին է խոսում Փաշինյան Նիկոլը և ինչու՞ է պարտություն քարոզում: Անշուշտ, Փաշինյան Նիկոլը գիտի, որ երբեք չի հաղթել և միշտ պարտվել է, սակայն ...
Քրիստոնեական ավանդույթում սատանան երբեք չի ընդունում, որ Աստված հաղթող է, փոխարենը` միշտ փորձում է կասկած սերմանել մարդու մեջ։ Ըստ քրիստոնեության, սատանան պարտված է:
Եվ, ուրեմն, եկեք Փաշինյան Նիկոլի ասածներին նայենք քրիստոնեաբար և հիշենք Հուլիոս Կեսարին:
Veni, vidi, vici
Եկա, տեսա, հաղթեցի
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ