ԿԸՀ- ն տեղեկացրել է, որ «Իմ քայլը» դաշինքից 18 պատգամավոր ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել է մանդատից: ԼՀԿ-ից ինքնաբացարկ է հայտնել 2 պատգամավոր՝ Քրիստ Մարուքյանը և Արմեն Բաղդասարյանը:
Ցանկացած վարչապետ փորձել է փոխել ոչ միայն անձերին, այլև կառավարման մեխանիզմը... Ես էլ եմ փորձել ու պետք է խոստովանեմ, որ փոփոխությունները շոշափելի արդյունք չեն տվել և չէին էլ կարող տալ, որովհետև կառավարման մեխանիզմը սերտ կապված է տնտեսության կազմակերպման հայեցակարգին ու նախանշվող առաջնահերթություններին։
Մենք ամփոփում ենք 2018-ը, որ մեր պատմության ամենահակասական տարին էր: Ապագայի պատմաբանները կգրեն, որ գարնանը Հայաստանում անսպասելիորեն թավշե հեղափոխություն եղավ, որ ձմռանը ամբողջությամբ ավարտեց իշխանափոխությունը:
«Հրապարակը» գրում է. «Էդմոն Մարուքյանի ԼՀԿ խմբակցությունը մտադիր է «քննության» ենթարկել նոր իշխանություններին և առաջարկելու է ԵԱՏՄ հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ստեղծել։
Հայաստանի քաղաքական դաշտում նոր կուսակցություն է ստեղծվում։ Թվում է, թե այս բազմակուսակցական երկրում այլևս նոր կուսակցության անհրաժեշտություն չպետք է լինի, բայց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներն այլ տեսակետ ունեն։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, խոր մտահոգություն է հայտնում առաջադրվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ:
Նոր իշխանությունների համար «գըմփ-գըմփ-հուն» երկրորդական է դառնում՝ տեղը զիջելով ադրբեջանաթուրքական մուղամներով, սուլոցներով ու քաղցրահամ կենացներով խնջույքներին:
Նիկոլ Փաշինյանի կնոջ խմբագրմամբ լրատվամիջոցը տեղեկություն է հրապարակել, որ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարելու է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։
«Ժամանակը» գրում է, որ «Իմ քայլը» դաշինքի ներսում պայքար է սկսվել ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղերի համար: Նախարարական պորտֆելներից զրկվող ՔՊ-ականները չեն ուզում սովորական պատգամավոր լինել, առնվազն հանձնաժողովի նախագահի կարգավիճակ են ցանկանում:
Հինգշաբթի առավոտ է, և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ.
-Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)...