Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Անջատողականները ազատ են արձակել 648 գերյալ զինվորների

Անջատողականները ազատ են արձակել 648 գերյալ զինվորների
10.09.2014 | 12:11

ՈՒկրաինայի անջատողականները, համաձայն զինադադարի պայմանների, ազատ են արձակել 648 ուկրաինական զինվորների: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը: Ներկայումս աշխատանքներ են ընթանում ևս 500 զինծառայողների ազատության համար:
Երկուշաբթի ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր 1200 զինվորների ազատ արձակման մասին, սակայն իրականում, ինչպես հետագայում պարզաբանել էին երկրի պաշտպանության նախարարությունում, ազատ է արձակվել այդ թվի միայն մոտ կեսը՝ 648-ը: Անջատողականները հայտարարել են, որ ՈՒկրաինայի զինվորականների մոտ են գտնվում իրենց զինյալներից 311-ը: Հիշեցնենք, որ, համաձայն զինադադարի մասին պայմանավորվածության, բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն:

Դիտվել է՝ 3993

Մեկնաբանություններ