Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
23.10.2020 | 00:35

Էր­դո­ղա­նի խա­ղը մեծ ա­րյու­նա­հե­ղու­թյամբ է ա­վարտ­վե­լու։ Ա­յո՛, նա կպաշտ­պա­նի Ադր­բե­ջա­նի շա­հե­րը և կկռ­վի մինչև վեր­ջին ադր­բե­ջան­ցին։ Հե­տո Ադր­բե­ջա­նը այլևս գո­յու­թյուն չի ու­նե­նա։ Իսկ Ա­լիևի հետ ի՞նչ կլի­նի։ Ա­սեմ։

Ա­լիևին Էր­դո­ղանն այն­պես կուլ կտա, որ պատ­մու­թյան մեջ ան­գամ հետք չի մնա, որ Ա­լիև ա­նու­նով մարդ երբևէ գո­յու­թյուն է ու­նե­ցել։ Մենք հի­շում ենք, չէ՞, Ա­սա­դի հետ Էր­դո­ղա­նի ըն­կե­րու­թյու­նը։ Հի­շում ենք, չէ՞, թե այդ ըն­կե­րու­թյու­նը Էր­դո­ղա­նը ինչ­պես ա­վար­տեց։ Էր­դո­ղա­նը ցան­կա­նում էր կուլ տալ Սի­րիան։ Մենք չլի­նեինք, հի­մա Սի­րիան թուր­քա­կան էր, իսկ Ա­սա­դը` ոչն­չաց­ված։ Այդ­պի­սին է Էր­դո­ղա­նը, պա­րո­նայք։ Այդ­պի­սին է Թուր­քիան:


Եվ­գե­նի ՍԱ­ՏԱ­ՆՈՎՍ­ԿԻ
«Մեր­ձա­վոր Արևել­քի ինս­տի­տուտ» գի­տա­կան կենտ­րո­նի հիմ­նա­դիր և տնօ­րեն, ՌԴ-ում Արևել­քի հար­ցե­րով ա­ռա­ջա­տար փոր­ձա­գետ

Դիտվել է՝ 3854

Մեկնաբանություններ