Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իսրայելի աննախադեպ ռազմական աջակցությունն Ադրբեջանին պատահական չէր

Իսրայելի աննախադեպ ռազմական աջակցությունն Ադրբեջանին պատահական չէր
18.10.2023 | 13:48

Որոշ միամիտներ Հայաստանում Բլինքենի խոսակցությունն այն մասին, որ առաջիկա շաբաթներին հնարավոր է Ադրբեջանի կողմից հարձակում Հայաստանի վրա, ընկալել են որպես եղբայրական նախազգուշացում, թե բա՝ Արևմուտքը, այս դեպքում ԱՄՆ-ը, Բլինքենի շուրթերով փորձում է կանխել էսկալացիան Հայաստանի ուղղությամբ, զգուշացնել հայերին։

Իսկ իրականում ամեն ինչ հուշում է նրա մասին, որ Բլինքենը հիշեցրել է Ադրբեջանին, այլ կերպ ասած՝ հուշել է կամ էլ շտապեցրել է իր այդ «կանխատեսմամբ» Հայաստանի դեմ էսկալացիա սկսելու համար։

Տեսեք, ընդամենը մի քանի փաստ իրար կողք դնելով՝ կհասկանաք, որ դա այդպես է:

Պաղեստինը, Իրանի հովանավորչությամբ, հարձակվում է Իսրայելի ուղղությամբ։

Ժամեր անց Իսրայել է մեկնում Բլինքենը և հայտարարում, որ ինքը ոչ միայն որպես ԱՄՆ պաշտոնյա է գտնվում Իսրայելում, այլ նաև՝ որպես հրեա:

Իրանից հայտարարություններ են հնչում, որ Իսրայելի կողմից Պաղեստինի դեմ ցամաքային հարձակման դեպքում իրենք կխառնվեն պատերազմին.

Իրանը հայտարարել է բազմիցս, որ Սյունիքի վրա հարձակման դեպքում չի հանդուրժի և կմիջամտի պատերազմին:

Այս ամենից հետո կարելի է վստահ արձանագրել, որ Իսրայելին՝ հրեաներին, և այս դեպքում մասնավորապես Բլինքենին, անհրաժեշտ է Իրանին ներքաշել ռազմական բախման մեջ Ադրբեջանի հետ, որպեսզի Իսրայելն անխոչընդոտ իր գործն անի:

Այսքանը բավարար է հասկանալու համար, որ հիմա հավաքական Արևմուտքի շահերից է բխում, որ Ադրբեջանը էսկալացիա սկսի Հայաստանի տարածքում, որը Իրանի համար կստեղծի ճակատ և կշեղի Իսրայելի դեմ նախապատրաստվող գործողություններից։

Հ.Գ. Միայն մի բան է հարցական մնում.

Ադրբեջանը կշտապի՞, կհամարձակվի՞ ներխուժել Սյունիք, լավ իմանալով, որ Իրանի արձագանքը չի ուշանա, թե՞ ամեն դեպքում ամեն ինչ կանի ժամանակ ձգելու համար և կներխուժի միայն Իրանի կողմից արդեն Իսրայելի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո։

Հ.Հ.Գ. Չմոռանանք, որ վերջին տարիներին և մասնավորապես 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Իսրայելի կողմից աննախադեպ ռազմական աջակցությունն Ադրբեջանին պատահական չէր, Ալիևի «սիրուն աչքերի» համար չէր արվում։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 4140

Մեկնաբանություններ