Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Գոյաբանությամբ դու հարճ ես ծնվել

Գոյաբանությամբ դու հարճ ես ծնվել
07.02.2024 | 07:33

Է՜յ, ցռան վերգո, օսմանի վաստակ,

Ցարասուլթանյան գահի դրածո,

Թշնամու առաջ դարձած նապաստակ,

Դավաճանության մգլած պահածո։

Մեր տղաների արյունը քի՞չ էր,

Հիմա էլ ոգու արյունն ես ոթում,

Պաշտոն պահելու անբավ տռփանքով՝

Բերանդ թուրքի լորձանքը խոթում։

Պարտության սիմվոլ կեպին քո գլխին,

Կարծում ես այդպես քո կե՞րպն ես փոխում,

Ճիվաղաձայն է միշտ քո շուրթերին,

Որքան էլ ուտես շաքար ու լոխում։

ՈՒ մկրատում ես մեր պատմությունը՝

Թողնելով միայն մատնության կսկիծ,

Ոչնչացնում ես մեր պետությունը,

Ազգային սոսին կտրում արմատից։

Ռուսների առջև ծծերդ բացել,

Ազերու առաջ հետույք խաղցնում,

Գոյաբանությամբ դու հարճ ես ծնվել,

Շուրջդ քեզ նման լրբեր են ցնծում։

Չի՛ եղել երբեք մեր պատմությունը

Թրքաքածերով այսքան լիառատ,

Փորձում ես փոխել մեր հոգու գույնը

Ազգադավության եռանդով շվայտ։

Զի պոռնիկները հայրենիք չունեն,

Տարփատարածքն է հայրենին նրանց,

Թշնամու առջև փռված կպառկեն,

Որ հեշտանք կորզեն մարմիններով թաց։

Ողբա՜մ քեզ, Հայոց աշխարհ, վերստին,

Էս ո՜ւր կորցրեցիր իմաստուն խելքդ,

Ազգամերժները գահիդ տիրեցին,

Հիմա էլ սա է առաջին դեմքդ։

06.02.2024

Վարուժան ԽԱՍՏՈՒՐ

Դիտվել է՝ 4972

Մեկնաբանություններ