ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Շքանշան՝ մշակութային ժառանգության ոչնչացման համար

Շքանշան՝ մշակութային ժառանգության ոչնչացման համար
04.05.2025 | 14:17

Արդար կլիներ, եթե Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Արցախի քրիստոնյաների և նրանց մշակութային ժառանգության ոչնչացման համար շքանշան շնորհեր ոչ միայն հայակուլ Մեհրիբան Ալիևային, այլև նրա գործընկերոջը՝ Աննա Հակոբյանին։ Նույն անարդար մոտեցումն է դրսևորել նաև Հռոմի ոչ երջանկահիշատակ պապը։ Թեև՝ Հռոմի պապի և Կիրիլի տարբերությունը ո՞րն է, երբ գործը վերաբերում է հայերին ու թուրքերին։
Իսկ եթե խոսենք ավելի լուրջ, ապա Ադրբեջանի ֆաշիստականռեժիմի խրախուսումը՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Չինաստանի կողմից, վկայում է ոչ միայն մեծ պետությունների լիակատար հրաժարումը ցեղասպանությունները կանխելու և պատժելու իրենց ստանձնած պարտավորություններից, այլև ազդարարում է այդ համամարդկային ոճրագործությունների միջազգային օրինականացման նոր գործընթացի մեկնարկը։ Այդ մահաբեր քաղաքականությունը «հաջողությամբ» ավարտվեց Հայաստանի մեկ քառորդ մասում՝ Արցախում, իսկ այժմ նույն «հաջողությամբ» շարունակվում է Գազայում և Պաղեստինի այլ հատվածներում։ Այս արյունոտ շղթան վաղ թե ուշ անխուսափելիորեն ծնելու է նոր ցեղասպանություններ աշխարհի տարբեր անկյուններում։ Ընդ որում՝ ըստ ամենայնի, հաջորդ թիրախներից մեկը լինելու է դարձյալ Հայաստանը, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն ու ազգաբնակչությունը։
Հայաստանին ու հայ ժողովրդին կարող է փրկել միայն ամենախելահեղ դիմադրությունը։ Ուրիշ ոչինչ և ուրիշ ոչ ոք. ո՛չ որևէ դաշնակից, ո՛չ որևէ «միջազգային իրավունք», ո՛չ էլ որևէ աղերսագիր։ Չկա փրկություն առանց պայքարի։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ