Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ոչ երանի քո ուսանողներին

Ոչ երանի քո ուսանողներին
10.07.2025 | 13:36

Դեն Բրաունը նոր արկածային թրիլեր է գրելու:

Պարզվում է՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մի պրոֆեսոր հայտնաբերել է, որ քրիստոնեության տարածման ժամանակ Խոքաստոս անունով մի հայ քուրմ նախամաշտոցյան գրերի ՄԻ ՕՐԻՆԱԿԸ Հայաստանից հեռացրել է:

Ըստ ժանրի կանոնների, այդ քուրմը կրակների մեջ այրվող տաճարի անկման վերջին վայրկյաններին մտնում է տաճարի ստորգետնյա պահոցը, որտեղ 7 կողպեքի տակ պահվում են նախամաշտոցյան գրերի էտալոնները, դա փաթաթում է Նոյ նահապետի Հաբեթոսեն որդու թիկնոցի մեջ և գառնարածի հագուստով փախչում է Հայաստանից ու քրիստոնյաների հալածանքներից՝ դեպի «դեմոկրատական Արևմուտք»:

Ես պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանին չեմ ճանաչում, թե չէ կհարցնեի՝ ինչո՞վ է տարել այդ նախամաշտոցյան գրերի էտալոնները՝ ֆլեշկայո՞վ, թե՞ հասցրել է վերջին վայրկյանին դրանք մեյլով ուղարկել Ֆրանսիայում ապրող իր բարեկամին ու տաճարի սերվերի վրայից ջնջել է բնօրինակները, որ Մաշտոցը չգողանա դրանք:

Այո, նախամաշտոցյան գրեր եղել են, և դա ոչ մի խելամիտ հետազոտող չի հերքում: Բայց ինչո՞ւ դրամատիզացնել մի բան, որը ոչ մի կերպ չի տեղավորվում առողջ դատողության տիրույթում: Ի՞նչ է, այդ գրերով ոչ մի գիրք, ոչ մի մագաղաթ, ոչ մի քարակերտ արձանագրություն չի՞ եղել: Կարելի էր, չէ՞, փրկել մի գիրք կամ մագաղաթ: Չէ, անպայման պետք է փրկվեր գրերի հենց ՄԻ ՕՐԻՆԱԿԸ:

Միակ բանը, որ փրկության կարիք ունի՝ Երևանի պետական համալսարանն է:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ