Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Պարոնա՛յք, հիմա դուք Հայաստանը դեպի Եվրոպա՞ եք տանում, թե՞ ուղղակի կործանման

Պարոնա՛յք, հիմա դուք Հայաստանը դեպի Եվրոպա՞ եք տանում, թե՞ ուղղակի կործանման
29.07.2025 | 10:24

Եվ վերջապես ես արգելափակումից դուրս եկա։

Ասեմ, որ արգելափակվել էի ՀԷՑ-ի հետ կապված գրառման համար, որտեղ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի որոշման հետ կապված գրել էի՝ «ՀԵՑ լավ բան չստացվեց...» հոդվածը որտեղ օգտագործել էի այսօր իրեն ՀԷՑ կառավարիչ զգացող անձի մականունը։

Այդ անունը իմ էջում գրելու համար, ՖԲ-ն ինձ արգելափակեց «մանկապղծության քարոզ» պատրվակով:

Հետևությունները թողնում եմ Ձեզ։

Հիմա այն ամենի մասին, ինչ ցանկանում եմ ասել։

Դեռևս այս տեռորի սկզբում, երբ պաշարված էր Սամվել Կարապետյանի առանձնատունը, ես մի քանի առիթով ասել եմ՝ երկու բան մնալու են Փաշինյանի կոկորդում՝ Վեհափառը և Սամվել Կարապետյանը։

Դե կարծես Կարապետյանի և ՀԷՑ-ի մասով Փաշինյանի կոկորդը մինչև ըմպանը զբաղված է։

Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի միջանկյալ որոշումը ՊԱՐՏԱԴԻՐ Է ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ, և այն տխմարությունները, որը դայլայլում են սրբուհիգալյան վերնագրով կամակատարները, թե՝ առաջին ատյանի դատարան... ընդունում... այնքան հեռու է իրականությունից, որ սրան հավատալու համար անհրաժեշտ է լինել ամենատխմար նիկոլականը:

Համոզված եմ, որ այսօրվա այս տխմարությունների և արական սեռատարբերակման օրգանի փոքրացուցիչ ածանցով մականուն ունեցող մի շատ փոքրԻԿ մարդու խրոխտ հոխորտալու պատճառով, մեր պետությունը և մենք, ներառած Փաշինյան ընտրողները, լուրջ տույժերի ենք ենթարկվելու։

Կարծում եմ՝ այստեղ ակտուալ է բանալ հարցադրում անել օրվա իշխանություններին, փորձեմ դա անել խզմալյանականների փոխարեն, ովքեր ուրիշ ժամանակ կվնգստային կամայական առիթով, իսկ հիմա, չգիտես ինչու լռում են՝

- ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ՀԻՄԱ ԴՈՒՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ՞ ԵՔ ՏԱՆՈՒՄ ԹԵ՞... ՈՒՂՂԱԿԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ, որովհետև դեպի Ռուսաստան բոլոր կամուրջները հիմնովին այրել եք։ Կապրենք կտեսնենք:

Հիմա Վեհափառի մասով։

Այստեղ նույնպես, Նիկոլ Փաշինյանը, ժողովրդական լեզվով ասած «գցել է ոտքերին» այն էլ մեծ քաշ։ Հասկանում եք, չէ՞, որ իր թիմից նույնիսկ չի կարողանում մարդ հավաքել Վեհարանը գրոհելու համար։

Բոլորդ արդեն բավարար ժամանակ տեսնում եք, որ Փաշինյանը շատ արագ է իրագործում իր «զառանցանքային իդեաները»։

Խնդրում եմ հիշեք ԱԺ օկուպացիան:

Դատարանների նկատմամբ բռնությունը:

Փաշինյանի զառանցանքը՝ իրականություն է դարձել ժամերի ընթացքում։

Հիմա մենք տեսնում ենք անորոշ հապաղում և...

Եվ Փաշինյանը չգիտի ինչ անի։

Հետ կանգնի իր ամպագորգոռ զառանցանքից՝ կկորցնի այն մի քանի տոկոս հոգեպես անառողջ մարդկանց համակրանքը, որոնք, արդեն հացի հույսը կորցրած, կուրորեն սպասում են ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻ։

Իսկ գրոհելու ռեսուրսներ չունի։

Եթե փորձի ավելի խիստ գտնվել և հրամայել՝ կկորցնի այն միակ բանը որի շնորհիվ ամեն օր ԺՈՂՈՎՐԴԻ կողմից անարգանքի չի ենթարկվում ու ծեծ չի ուտում՝ ուժային համակարգները և միևնույն է իր նպատակին չի հասնի։

Ահա և վերջ։

Փաշինյանը, երկու մեծ խնդիր կոկորդում կանգնած, իր սակավաթիվ հանդիսատեսի համար գնաց Ալթայ, ու՞... այնտեղ էլ, տրամաբնության սահմաններում, իրեն մի «կովկասյան գամփռի» տեղ չընդունեցին։

Փաշինյանին մնաց խրխռալը, իսկ թե ինչ կասի տղամարդու վերատադրողական ֆունկցիան փոքրացուցիչ մասնիկով բնորոշվող մականունավոր անձը, կարծում եմ՝ հետաքրքիր է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանին:

Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ