31.03.2020|
														01:19
																							
																							Մարտի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը։ Ինչպես հաղորդում է պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը, դեռևս մարտի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, որոշում է կայացրել  արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։