Պատկերացրեք` ինչ-որ բժշկական կենտրոնում, ինչ-որ անալիզներ եք հանձնում և վերջում Ձեզ է տրամադրվում ՄԻԱՅՆ (ԲԱՑԱՌԱՊԵՍ) անալիզը վերցնող բժշկի եզրակացությունը:
Իսկ անալիզի բուն տվյալները չեն տրամադրվում (?):
Ինչու՞:
Եզրակացություն գրող բժիշկն ասում է, որ անալիզի տվյալները չեն տրամադրվում, որպեսզի դրանք հասանելի չլինեն ... այլ բժշկական կենտրոնների բժիշկներին (?):
Այժմ որոշակի օրինակ:
Երևանի քաղաքապետարան-ի պոլիկլինիկա:
Հիվանդն անցնում է ռենտգեն-հետազոտություն:
Եզրակացությունը տրամադրվում է, ռենտգեն-նկարը` ոչ:
Բժիշկն ասում է, որ, եթե «նկարը տրամադրենք, ապա Դուք այն այլ բուժհաստատության բժիշկներին եք ցույց տալու» (?):
Սակայն, եթե «5000 ՀՀ դրամ վճարեք, ում ցանկանում եք ցույց տվեք» (?):
Սա կարող է նշանակել, որ կամ բժիշկները սովորել են «եզրակացություններ» գրել առանց ռենտգեն նկարին նայելու, կամ` բժիշկները վստահ չեն իրենց գրված «եզրակացությունների» հավաստիությունը և խուսափում են, որ դրանք ընկնեն այլ բժիշկների ձեռքը:
Ամեն դեպքում, արձանագրենք Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցի հերթական խայտառակությունը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |