Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Հենց նրանք են հանդիսանում «միջանցքը» հանձնողի հենքը

Հենց նրանք են հանդիսանում «միջանցքը» հանձնողի հենքը
08.08.2025 | 14:57

Ամբողջ լրահոսը «միջանցքի» մասին է: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ընթանում է «միջանցքի» թեմայով շարադրությունների մրցույթ: Ընդ որում, կարծես առաջադրանքի մեջ ներառված է սարսափ տարածելու պայմանը:

Բոլորս գիտենք, որ «միջանցք» տալը Սյունիքն օտարելու նախահիմքն է: Վստահ եմ` դա գիտեն նաև դրա մասին անընդհատ տարբեր բառերով գրողները: Մանավանդ, որ վերջիններս հասարակական և քաղաքական գործիչներ են:

Նախ` ու՞մ են ուղղված տարբեր նախադասություններով, սակայն նույն բովանդակությամբ «սարսափելի» վերլուծությունները: Բնակչությա՞նը: Լուրջ չէ, քանզի եթե այդ նույն բնակչության մեծամասնությունը դեմ չէր շուրջ 14 000 կմ² տարածք ունեցող Արցախը հանձնել, ապա 1.05 կմ² տարածք ունեցող «միջանցքի» կամ 4 506 կմ² տարածք ունեցող Սյունիքի ենթադրյալ հանձնմանն ինչու՞ պետք է դեմ լինի:

Բացի դրանից` ինչու՞ են անընդհատ «միջանցքի» մասին խոսացող գործիչները համառորեն անտեսում «միջանցքը» հանձնող անձի ենթակա անձանց: Չէ որ հենց նրանք են հանդիսանում «միջանցքը» հանձնողի հենքը: Դրանց մեջ են, առանց բացառության, բոլոր պետական ծառայողները: Ոստիկանները պահպանում են «միջանցք» հանձնողի անվտանգությունը, ԱԺ-ն «միջանցք» հանձնողի իրավական , Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատող թորոսյանարմենները ֆինանսական հիմքն են և այսպես շարունակ: Այսինք, եթե իրենց քաղաքական և հասարակական գործիչներ համարող անձինք նույն համառությամբ պայքարեին «միջանցք» հանձնողին ֆինանսական հիմք ստեղծող պայմանական թորոսյանարմենների դեմ, ապա ֆինանսների սակավության պատճառով «միջանցք» հանձնողը չէր կարողանա ոչ Ստամբուլ, ոչ Մոսկվա, ոչ էլ Վաշինգտոն մեկնել:

Այժմ ունենք համատարած կոնսենսուս այն մասին, որ պայմանական թորոսյանարմեններն իրենց գործն են անում և ամեն ինչում մեղավոր է «միջանցք» հանձնողը: Եվ ոչ մեկի մտքով չի անցնում, որ «միջանցք» հանձնողն էլ է իր գործն անում, քանզի ունի պայմանական թորոսյանարմենների «դաբրոն»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3492

Մեկնաբանություններ

ունները »

«Իրատես» թերթի արխիվից

Փող վաստակելը մի բան է, գեղեցիկ  ապրել սովորելը՝ միանգամայն այլ
Փող վաստակելը մի բան է, գեղեցիկ ապրել սովորելը՝ միանգամայն այլ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բազ­մա­կե­տի հա­մար աս­ֆալ­տին փռե­լու ժա­մա­նա­կը
Բազ­մա­կե­տի հա­մար աս­ֆալ­տին փռե­լու ժա­մա­նա­կը