Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Սիրտը գիտի այն, ինչին միտքը դեռ պատրաստ չէ

Սիրտը գիտի այն, ինչին միտքը դեռ պատրաստ չէ
15.08.2025 | 11:19

Կան պահեր, երբ սիրտը վաղուց լսել է այն, ինչին միտքը դեռ փորձում է լռեցնել։

Սիրտը չի սպասում ապացույցների, չի որոնում փաստարկներ։ Այն պարզապես զգում է։

Զգում է, որ ինչ-որ բան ճիշտ է կամ սխալ, որ ինչ-որ մեկի ներկայությունը լույս է կամ ստվեր,

որ այս ճանապարհն անխուսափելի է, իսկ մյուսը՝ կորստի տանող։

Միտքը սիրում է հարմարավետ հողը, հաշվարկված քայլերը,

բայց սիրտը քայլում է լուսնի նիհար լույսով, երբ ճանապարհը դեռ պատված է մթությամբ։

Այդ ճանապարհին հաճախ վախ կա, հապաղում, կասկած,

բայց սրտի խորքում արդեն բաբախում է վաղվա պատասխանն ու հավասարակշռությունը։

Հիշում եմ «Աննա Կարենինայի» պատմությունը՝ Տոլստոյի վեպից։

Նրա սիրտը գիտեր, թե ում է սիրում և ինչ է ցանկանում,

բայց միտքը՝ հասարակական կանոններն ու պարտականությունները, միշտ դիմադրում էր։

Անհամաձայնությունը սրտի և միտքի միջև դրդեց ներսի լուռ պատերազմին,

և վեպը մեզ հիշեցնում է, որ երբ սիրտն ավելի խիզախ է, քան միտքը, կյանքի ուղին հաճախ դժվար և ողբերգական է լինում։

Երբ սիրտն ու միտքը տարբեր լեզուներով են խոսում, ներսում սկսվում է լուռ պատերազմ։

Մեր ամենամեծ արիությունը հենց այս պահին է փորձվում՝

լսել սրտին, առանց վախենալու, որ միտքը դեռ պատրաստ չէ։

Սիրտը գիտի վաղը։

Միտքը պարզապես պետք է հասնի այնտեղ՝ քայլ առ քայլ… առանց փշրվելու։

Եվ երբ ամեն ինչ լռում է, երբ մթությունը խտանում է,

մենք միայն պիտի հետևենք սրտի լույսին՝

նրա շողը մեզ կհասցնի այն տեղը, որտեղ միտքն էլ վերջապես պատրաստ կլինի հասկանալու։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ