ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.04.2020 | 00:02
Լսե­ցե՛ք ինձ` ձեր հո­րը, որ­դի­նե՛ր, և ա­րե՛ք այն­պես, որ­պես­զի փրկ­վեք. քան­զի Տե­րը փա­ռա­վո­րում է հորն իր զա­վակ­նե­րի նկատ­մամբ և հաս­տա­տում մոր ի­րա­վունք­նե­րը որ­դի­նե­րի վրա։ Ով պատ­վում է հո­րը, քա­վում է իր մեղ­քե­րը, և ով հար­գում է իր մո­րը, նման է գանձ դի­զո­ղի։ Ով պատ­վում է հո­րը, ինքն էլ կու­րա­խա­նա իր որ­դի­նե­րով, և նրա ա­ղոթ­քը լսե­լի կլի­նի։ Ով փա­ռա­վո­րում է հո­րը, եր­կա­րա­կյաց կլի­նի։
Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 3. 2-6
Դիտվել է՝ 4420

Մեկնաբանություններ