Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

ՉՀԱՅ-ության գաղափարն իսկ՝ ի դեմս նիկոլ-ալենների, պետք է նետենք պատմության աղբարկղը

ՉՀԱՅ-ության գաղափարն իսկ՝ ի դեմս նիկոլ-ալենների, պետք է նետենք պատմության աղբարկղը
28.05.2025 | 11:03

Երբ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո աշխատանքի մեկնեցի Արցախ, սկսեցի ուսումնասիրել հայերիս մասին ադրբեջանական քարոզչական նյութերը։ Թշնամին ստեղծել էր հայի մի վիրտուալ կերպար, որը ցանկացած նորմալ մարդու մոտ գարշանք էր առաջացնում. անինքնասեր, ծախու, պիղծ, նենգ, վախկոտ, սնափառ, դավաճան, անհուսալի, արծաթասեր, խոսք չպահող, խոստումը դրժող, մեջքից խփող, սրբություն չհարգող։

Մտքումս էդ վիրտուալ տեսակն անվանում էի «ՉՀԱՅ»-ի տեսակ ու մտածում էի՝ լավ, է՜սքան էլ սու՞տ։

Անցան տարիներ, ու հիմա ստիպված եմ փաստել, որ թշնամուն առժամանակ հաջողվել է ՉՀԱՅ-ի վիրտուալ տեսակը դարձնել իրական ու ստեղծել հայկական պետության նոր վերնախավ՝ ՉՀԱՅ-ի պատկերով ու նմանությամբ։

Դա նրանց հաջողվել է։

10-ից 10:

ՈՒստի սա գիտակցող մարդկանց թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի ինքնության այդ խեղումը, այդ մուտացիան կանգնեցնելն ու դրա հետքերը վերացնելը։

Տիգրան Մեծը, Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը, Գրիգոր Տաթևացին, Շահամիր Շահամիրյանը, Րաֆֆին, Գևորգ Չավուշը, Արամ Մանուկյանը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Հովհաննես Թումանյանը, Վիկտոր Համբարձումյանը, Վազգեն Վեհափառը, Ավոն, Լեոնիդը ՉՀԱՅ չեն եղել - ՀԱՅ են եղել։

ՀԱՅ են եղել։

ՀԱՅ են եղել։

ՉՀԱՅ-ության գաղափարն իսկ՝ ի դեմս նիկոլ-ալենների, պետք է նետենք պատմության աղբարկղը։

Սա՛ պետք է լինի մեր սուրբ պարտքը մեր նախնիների հիշատակի ու մեր սերունդների առջև։

Ես այդպես եմ մտածում։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ