Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Հենց սա է պետական բյուջեի թալանը

Հենց սա է պետական բյուջեի թալանը
22.06.2025 | 15:50

Փաստորեն, կողակիցներով որոշել են ինչ-որ ապուշ ծրագիր իրականացնել, ավտոշարասյուներով և ուղղաթիռներով թրև են գալիս Հայաստանով մեկ, աշխատակազմ են պահում, դահլիճներ վարձակալում, աշխատավարձ տալիս այդ եսիմինչի մեջ ներգրավված մարդկանց ու դա անում են ՊԵՏԲՅՈՒՋԵԻ հաշվին:

Այդ խայտառակ փաստի բացահայտումից հետո էլ որոշել են գաղտնի պահել, թե որքան գումար են կողակևցներով ծախսել պետբյուջեից իրենց հիմար ծրագրի կյանքի կոչման համար:

Հենց սա է պետական բյուջեի թալանը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ