Երբեմն ամենաանկեղծ և նույնիսկ աննկատ վարքային փոփոխություններն առավել բարձրաձայն են, քան բազմաժանր քաղաքական ճառերը։ Վարքագծի այն փոփոխությունը, երբ մարդ դադարում է շնորհավորել, սպասել շնորհավորանքների, մասնակցել ուրախ հանդիսություններին կամ անգամ փողկապ կապել՝ մերկ ու խորքային արտահայտությունն է այն գոյաբանական ճգնաժամի, որը հաղթահարված չէ, այլ միայն խորացել է 2020-ի պարտությունից հետո...