Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Հայաստանում սրտանոթային դեղերը գրեթե կրկնակի թանկ են, քան Վրաստանում

Հայաստանում սրտանոթային դեղերը գրեթե կրկնակի թանկ են, քան Վրաստանում
22.11.2025 | 15:10

Հայաստանում սրտանոթային հիվանդություններով մեծ թվով մարդիկ ամեն ամիս վճարում են դեղերի համար այնպիսի գումար, որը Վրաստանում համարժեք չէ նույնիսկ կեսին։ Սա պարզապես տնտեսական խնդիր չէ․ սա առողջության հասանելիության հարց է։

Ամենօրյա օգտագործվող սրտանոթային դեղերի օրինակներ

Bisoprolol 5mg

ՀՀ՝ 1,500 - 2,500 դրամ,

Վրաստան՝ 680 – 1 000 դրամ։

Տարբերություն՝ մինչև 2 անգամ։

Amlodipine 5mg

ՀՀ՝ 1 200 - 2 000 դրամ,

Վրաստան՝ 510 - 850 դրամ։

Տարբերություն՝ 30 - 50%։

Enalapril 10mg

ՀՀ՝ 1 000 – 1 800 դրամ,

Վրաստան՝ 430 - 680 դրամ։

Տարբերություն՝ շուրջ 40%։

Atorvastatin 20mg (խոլեստերին իջեցնող)

ՀՀ՝ 3 000 - 4 800 դրամ,

Վրաստան՝ 1 000 – 1 700 դրամ։

Տարբերություն՝ մոտ 2 անգամ։

Rosuvastatin 10mg

ՀՀ՝ 3 500 – 6 000 դրամ,

Վրաստան՝ 1 350 – 2 000 դրամ։

Տարբերություն՝ մինչև 2,5 անգամ։

Ի՞նչ է ցույց տալիս այս ամենը։

Մարդը վճարում է իրական արժեքը, ոչ թե արհեստականորեն բարձրացված գին։

Իսկ Հայաստանում՝

դեղերի մեծ մասի գինը արհեստականորեն ու բարձր մարժաներով է ձևավորվում, և դա ամենից շատ հարվածում է թոշակառուներին ու սրտային հիվանդներին, որոնք ամեն օր կախված են այս դեղերից։

Քանի որ 2026 թվականի հունվարի 1-ից իբր թե գործելու է ապահովագրական համակարգը, ինչու՞ չեն իջեցնում դեղերի գները, և վերջապես դա կօգնի ավելի շատ մարդու հատկացնել բուժօգնություն։ Որովհետև հարգելի քաղաքացիներ կան մասնագիտական մաֆիաներ, որոնց դեմ ոչինչ չի արվում։ Նրանք միշտ կան և հիմա պարզապես ծաղկում են։ Պետությունը պարտավոր է իջեցնել դեղերի գները, կրճատել դրանց առևտրային մարժաները։ Կա՞րող է դա անել առավոտից երեկո գերթանկարժեք հագուկապով, թանկարժեք քարերով զարդարված չինովնիկը։

Իհարկե ոչ։

Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և ազնիվ մարդիկ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ