Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Արցախի խնդիրը ներկայացուցչության դռների հետևում չէ

Արցախի խնդիրը ներկայացուցչության դռների հետևում չէ
19.04.2025 | 12:39

Երեկ կրկին փորձ արվեց ներխուժել Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Եթե նախորդ անգամ այդ խայտառակ գործողության առաջին գծում կանգնած էին Փաշինյանի ոստիկանները, ապա այս անգամ, ցավոք, նույն ձեռագրով հանդես եկավ մի խումբ արցախցի։ Ուղղորդվում են նրանք որևէ ուժի կողմից, թե գործում են ինքնուրույն՝ այս պահին դա երկրորդական է։ Արատավորը հենց երևույթն է, որն իր ամբողջ էությամբ հակաարցախյան է։ Անկախ նրանից, թե ով է կանգնած դրանց հետևում, փաստ է՝ նման գործողությունները, հատկապես այս ժամանակահատվածում, միանշանակ ընկալվում են որպես ոչ միայն սադրիչ, այլև արժանապատվության և ազգային համերաշխության դեմ ուղղված քայլեր։ Եվ ցավալի է, երբ սրա մասնակիցը դառնում են նաև արցախցիներ։ Բողոքի անվան տակ կազմակերպվող այս գործողությունը, որքան էլ որ այն փաթեթավորված լինի «արդար պայքարի» շղարշով, իրականում ոչ թե թալանվածը վերադարձնելու համար է, այլ մեկ ուրիշ նպատակի է ծառայում՝ շեղել ժողովրդի ուշադրությունը այն մարդու դեմ ուղղված արդարացի և միակ պահանջից, ով ոչ միայն բացարձակ և միակ պատասխանատուն է Արցախի հանձնման համար, այլև դրանից հետո շարունակում է քայլ առ քայլ վերացնել Արցախի հարցն ու դրա հետ կապված ամեն ինչ։ Այդ մարդու անունը բոլորին վաղուց է հայտնի։ Դա Նիկոլ Փաշինյանն է։ Արցախի հիմնադրամների շուրջ հնչող դժգոհությունները հասկանալի են և նույնիսկ արդարացի, բայց երբ դժգոհությունը արտահայտողների մի մասը նախկինում մեծ հաճույքով օգտվում էր այդ հիմնադրամներից և հիմա «արդար պայքարը» վերածում է ներկայացուցչության դեմ սադրիչ գործողության, դա արդեն այլ բան է։ Դա ոչ թե պահանջ է, այլ գործիք, գործիք, որով այս իշխանությունը փորձում է վարկաբեկել ամեն բան, ինչ հիշեցնում է Արցախը և արցախցու արժանապատվությունը։ Հենց նման սցենարներով է սնվում Նիկոլ Փաշինյանը: Արցախի խնդիրը ներկայացուցչության դռների հետևում չէ։ Արցախի խնդիրը ՀՀ կառավարության շենքի ներսում է, իսկ ժողովրդի զայրույթի ճշգրիտ հասցեատերը մեկն է՝ Նիկոլ Փաշինյան։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 5737

Մեկնաբանություններ