-
27.02.2015|
17:49
ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 2 տուժածով:
-
23.02.2015|
12:28
Փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42631 քաղաքացի:
-
18.02.2015|
11:50
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել է Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծման գործում առկա հիմնախնդիրները։ Ինչպես հայտնի է, 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
-
16.02.2015|
16:23
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացվեց կլոր սեղան- քննարկում մանկական ուռուցքաբանության ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ:
-
13.02.2015|
11:09
Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ առիթով նշված հիվանդության դեմ պայքարող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամները արշավ են նախաձեռնում՝ երկրների բնակչության լայն շերտերին տեղեկացնելու մանկական ուռուցքային հիվանդությունների վաղ նախանշանների մասին:
-
12.02.2015|
16:17
ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) դեղեր ու հակաբիոտիկներ։
-
09.02.2015|
15:17
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի նախաձեռնությամբ «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ:
-
05.02.2015|
14:39
Փետրվարի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ «Տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է» խորագրով սեմինար-քննարկում։ Ծրագիրը կազմակերպել էր «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ: Մասնակցում էին ավելի քան 100 երիտասարդներ:
-
04.02.2015|
12:50
Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: 2015 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունն աշխարհի տարբեր երկրներում կիրականացնի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված քարոզարշավ` «Մենք դա կարող ենք» խորագրով:
-
03.02.2015|
12:07
Հունվարի 24-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում մահացել է հղիության 8-րդ ամսում գտնվող 19-ամյա Օքսանա Բաղդասարովան։ Օքսանան բնակվում էր Վեդիում։ Մինչև հղիության 7-րդ ամիսն ամեն ինչ ընթացել է նորմալ, որևէ գանգատ չի ունեցել։