Սուրբ ես, Տէ՛ր, եւ ի սուրբս հանգուցեալ, եւ մեք սուրբ վկայիւքս աղաչեմք զՔեզ բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին եւ աղաչանօք ամենայն սրբոց Քոց. մի՛ մերժեր զմեզ յողորմութենէ Քումմէ, այլ կեցո՛ զմեզ աղօթիւք սոցին, զի Դու ես բազումողորմ Աստուած. եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ամրացրու՛ ինձ Քո երկյուղով, Տե՛ր, զորացրու՛ տկարիս Քո զորությամբ, առողջացրու՛ հոգուս հիվանդությունը, բժշկի՛ր մարմնիս ցավերը և հաստատի՛ր իմ սրտում Քո սիրո ջերմությունը, որ չարչարակից լինեմ Քո սրբերին:
Լուսովդ Քո, Քրիստո՛ս, ամենեքեան լուսաւորեցաք, եւ ի սուրբ խաչ Քո, Փրկի՛չ, հաւատացեալքս ապաւինեցաք: Լու՛ր մեզ, Աստուած Փրկի՛չ մեր, տու՛ր մեզ զխաղաղութիւն Քո եւ արա՛ առ մեզ զողորմութիւն Քո, մարդասէ՛ր Տէր:
Ընկա՛լ, Տէ՛ր, զաղաչանս մեր բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին՝ անարատ ծնողի Միածնի Որդւոյ Քո, եւ աղաչանօք ամենայն սրբոց Քոց եւ աւուրս շնորհիւ: Լո՛ւր մեզ, Տէ՛ր, եւ ողորմեա՛: Ներեա՛, քաւեա՛ եւ թո՛ղ զմեղս մեր: Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Որդւոյ եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը գտնվաում էր օկուպացված Բերձորում (Լաչին)՝ Թուրքիայի նախագահի և Ալիևի հետ միասին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության անկախության և Բերձորում (Լաչին) օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու համար։ Նա օկուպացված Բերձորում հայտարարել է...