ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայաստանին չեն պարտավորեցրել

Հայաստանին չեն պարտավորեցրել
25.04.2013 | 15:35

Այլընտրանքային ծառայության մասին նախագծի ընդունումը միջազգային կառույցները չեն «պարտավորեցնում» Հայաստանին, այն բխում է մեր Սահմանդրությունը կանոնարկագելու անհրաժեշտությունից: Խորհրդարանական այսօրվա լսումների ժամանակ այս մասին նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, նկատելով, որ խղճի, դավանանքի ազատության մասին օրենքն իր մեջ ներառում է նաև այլընտրանքային ծառայությունը:
Հիշեցնենք, որ այս օրենքն ընդունվել է 2003-ին, սակայն դրանից հետո, ըստ Թովմասյանի, «հայտնվել ենք «այդ երևույթից ծագող հետևանքների վերացման գործընթացում` դատավարություններ, ազատազրկված մարդիկ, գործեր Եվրադատարանում և այլն»:
Օրենքի այս փոփոխությամբ միմյանցից տարանջատվում են այլընտրանքային զինովրական ծառայությունն ու այլընտրանքային աշխատանքը: Ժամկետների առումով ևս փոփոխություն է նախատեսված. այլընտրանքային աշխատանքային ծառայության համար ամրագրվում է երեսունվեց ամիս, այլընտրանքային զինվորական ծառայության համար` երեսուն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ