Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իսկ նրանք մեզ զորակցեցի՞ն Մարտի 1-ին

Իսկ նրանք մեզ զորակցեցի՞ն Մարտի 1-ին
04.12.2013 | 11:12

Մտավորականության, նրա քաղաքացիական դիրքորոշման մասին ծեծված խոսքերից հոգնել եմ: Իմաստ չունի անընդհատ փորձել տեղից շարժելու անշարժը, ավյուն ու արյուն ներարկել այն երակներին, որոնք իրենց գիտակցական կյանքը սովետական իրականությունից հետո այդպես էլ չկարողացան վերաիմաստավորել:

Ռուս գրողը, թարգմանիչը, մտավորականը բաց նամակ, ուղերձ է հղում իր ուկրաինացի գրչակից ընկերոջը, ուկրաինացի ժողովրդին՝ փորձելով ցույց տալ, որ բիրտ Ռուսաստանի կողքին կա նաև մեկ այլ Ռուսաստան, որն ապրում է հոգևոր արժեքներով, տեր է իր մշակութային հարստությանը: Եվ, կարդալով այդ նամակը, տեսնում ու հասկանում ես, որ Ռուսաստանը բազմաշերտ է, հետևաբարև՝ ունի վերափոխվելու, նորանալու, փլատակների տակից դուրս գալու ռեսուրսներ: ՈՒնի այդ ռեսուրսները, որովհետև այնտեղից հնչում է ոչ միայն Պուտինյան քարոզիչների, այլև՝ մտավորականների ձայնը: Մարդկանց, որոնք ապրում են խղճի մտոք:

ՈՒ մինչ ռուս մտավորականն իր աջակցությունն է հայտնում ուկրաինացի մտավորականին, սոցցանցերում, ի պատասխան այն հարցի, թե ինչու մենք չենք զորակցում ուկրաինացի ժողովրդին, հնչում է հետևյալ հարցադրումը. «Իսկ նրանք մեզ զորակցեցի՞ն Մարտի 1-ին»: Չգիտեմ, թե ինչ են մտածել այսօրվա ՈՒկրաինայի մտավորականները Մարտի 1-ին հայ ժողովրդին զորակցելու մասին, բայց լավ գիտեմ, թե ինչ են խորհել ու գրել այդ մասին մեր գրողներից ոմանք: Գիտեմ, հիշում եմ, թե ինչպես էր նրանց մեծ մասը լռել: Հիշում եմ նաև, որ չլռողներն էլ ուղղակի կրկնում էին պաշտոնական քարոզչությունը՝ փորձելով հաշտության եզրեր գտնել սեփական խղճի հետ:

Ասում եք՝ ուկրաինացիները մեզ զորակցեցի՞ն Մարտի 1-ին: Իսկ ես ուզում եմ պարզապես հարցնել՝ մեր մտավորականները զորակցեցի՞ն մեզ Մարտի 1-ին: Զորակցեցի՞ն սեփական ժողովրդին, որն անհավասար պայքարի էր դուրս եկել բիրտ ուժի դեմ: Եվ եթե քո երկրի գրողը, բանաստեղծը լռում է այդ պահին, ինչո՞ւ ես ուզում, պահանջում, որ ուկրաինացին կամ ռուսը զորակցի քո ժողովրդին:

Հարգանք ու պատկառանք սովետական մտավորականությանը: Թողեք, որ նրանք հինգ տարին մեկ իրենց կռիվը տան ստեղծագործական միությունների ղեկավար պաշտոնների համար: ՈՒ լավ է գոնե, որ հրապարակն ազատվում է գուցեև՝ այսօր հանրությանը քիչ հայտնի, բայց իրական մտավորականների գործունեության համար:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ