Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան

Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան
30.12.2013 | 21:32

Մեր քաղաքում, ուր տոննաներով աղ է ծախսվում, ուր ողջ գիշեր փողոցներն ու բակերը մաքրվում են, ամենուր մերկասառույց է: Մեր քաղաքում կոկորդիլոսներ ու ընձառյուծներ կան: Մեր քաղաքում բուդն ու տոլման ավանդական են ու մոդայիկ: Տոնական սեղանի ճոխությունը միշտ չէ որ խոսում է գրպանիդ պարունակության մասին: Դատարկ գրպանների, ջուր քաշող կոշիկների, հետտոնական դեպրեսիայի մասինչխոսենք, տոնական չէ:

Նախատոնական տրամադրությունն ավելին արժե, քան հենց Նոր տարին: Նոր տարուն... դուռդ կթակի հարևանդ, դիմացի, որին վերջին անգամ տեսել ես անցած Նոր տարուն, բարեկամդ, որին չես տեսել անցած հազարամյակում ու չես տեսնի էլի մի հազարամյակ: Քանի դեռ ապրում ես: ՈՒ նոր տարին կասոցացվի դռան թակոցի հետ, մանդարինի հոտի, թփով տոլմայի: Կոկորդիլոսն անպայման չէ: Նրանք, ովքեր բախտ են ունեցել համտեսելու վերոնշյալ կենդանու միսը, վկայում են, որ բանի նման չէ: Դեռ հարց է, քանի մարդ է կերել օտար ափերում ապրող կոկորդիլոսը (օտար ափերում հայեր շատ կան):

Ինձ թվում է` կոկորդիլոսի միս ուտելը մեր երկրում, ուր բազում քաղցած մարդիկ կան, կոռեկտ չէ: Չճշտված տեղեկությունների համաձայն` կոկորդիլոսի միս համտեսողը այլևս չի կարող Ամանորին ու տոնական այլ առիթներին կոկորդիլոս չուտել: Ծայրահեղ բևեռացված մեր հասարակության մեջ, ուր կան հարուստներ և աղքատներ, այսուհետև կլինեն նաև կոկորդիլոս ուտող ավելի հարուստներ:
Իմ քաղաքում Նոր տարի է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ