-
16.10.2020|
23:04
Սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ «անօդաչուների ադրբեջանական արշավը» հետաքրքիր հիշեցնում է Թուրքիայի՝ դեռևս 2020-ի սկզբին սիրիական բանակի դեմ «Գարնանային վահան» գործողությունը։
-
16.10.2020|
22:58
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է.«Ադրբեջանական կողմը գտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքը չի համապատասխանում հակամարտության կապակցությամբ նախկինում արված ԱՄՆ-ի կառավարության բազմաթիվ հայտարարություններին։ Այդ կարծիքը նաև չի համապատասխանում ԱՄՆ-ի կարգավիճակին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր»։
-
16.10.2020|
22:42
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «12 ից 220 վոլտ ստանալու սարքեր։ Այսօր 300 հատ արդեն պատրաստ է։ Տիրան Հակոբյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Տեր-Ղազարյան, հպարտ եմ ձեզանով»:
-
16.10.2020|
22:36
ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ:
-
16.10.2020|
22:27
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` պատսպարվելով պետական սահմանով:
-
16.10.2020|
21:56
Հունական Ekathimerini-ը հաղորդում է, որ Թուրքիան Սև ծովում Ռուսաստանից գնված «С-400 Triumph» զենիթահրթիռային համակարգերի 4-օրյա փորձարկումներ է իրականացրել:
-
16.10.2020|
21:51
France-Presse-ը հաղորդում է, որ ուրբաթ օրը Իրանը կրկին նախազգուշացում է տվել հարևան Ադրբեջանին և Հայաստանին, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել սահմանի իրանական կողմում:
-
16.10.2020|
21:49
Ադրբեջանը առայժմ չի պաշտպանում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատվելու դեպքում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու գաղափարը՝ El Mundo-ին հարցազրույցում ասել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
-
16.10.2020|
21:45
Ռուսաստանն այսօր զորավարժություններ է սկսել Կասպից ծովում։ ՌԴ ՊՆ-ում լրագրողներին հայտնել են, որ զորավարժություններում ներգրավված են հրթիռակիր 6 ռազմանավեր, 7 օդանավ ու ավելի քան 400 զինծառայողներ։
-
16.10.2020|
21:33
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդումը, թե Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ հրթիռ է արձակվել: