-
23.10.2020|
14:43
Թեհրանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններում կամ տարածքներում՝ РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին:
-
23.10.2020|
14:42
Կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերասն Իսպանիայի կառավարությանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը:
-
23.10.2020|
14:40
«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Մաթևոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը։
-
23.10.2020|
14:38
Ռազմաճակատում զոհվել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը։
-
23.10.2020|
14:35
Սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ Կոնգրեսին երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը:
-
23.10.2020|
11:33
Հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:
-
23.10.2020|
11:12
Արցախյան սահմանի ամբողջ երկայնքով երեկ՝ հոկտեմբերի 22-ին, թշնամին շարունակել է հարձակողական գործողությունները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ մարտերը տարբեր ուղղություններով են եղել՝ հյուսիս, հարավ, կենտրոնական:
-
23.10.2020|
11:11
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ Արցախ-Իրան սահմանն Ադրբեջանի կողմից վերահսկելի չէ: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Արցախա-իրանական սահմանն իրենց վերահսկողության տակ են առել:
-
23.10.2020|
11:03
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 21-ին առանձին բանակցություններ են վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:
-
23.10.2020|
00:35
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և խնդրանքով, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, գնդերեցները սահման էին տարել Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչը, որի մեջտեղում ամփոփված է Տիրոջ Խաչափայտի Սուրբ մասունքը: