Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն` Երևանում

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն` Երևանում
17.09.2015 | 15:52

«Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, հրավիրում է Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, Անգլիական այգում (Իտալիայի փ. 1):

Ներկայումս 70-ից ավելի ֆերմերայինխմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և Վրաստանից հաստատել են իրենց մասնակցությունը փառատոնին: Կներկայացվի նաև հայկական մշակույթը. փառատոնը կուղեկցվի հետաքրքիր երաժշտական, պարային և թատերական կատարումներով, հանդես կգան Windrose խումբը, «Փունջ» պարային համույթը, գեղարվեստի ակադեմիան և այլն:

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև Գորիսի, Սիսիանի և Բերդի «Կանանց ռեսուրս»
կենտրոնների հայ արհեստավորների և վարպետների ձեռագործ աշխատանքները:

Դիտվել է՝ 2420

Մեկնաբանություններ