ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Արգելվում է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել օբյեկտներն ու տաղավարները

Արգելվում է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել օբյեկտներն ու տաղավարները
26.10.2015 | 14:55

Պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը ապօրինի է: «Բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ ընկերություններ, անձրևային եղանակով պայմանավորված, փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները, ինչն անթույլատրելի է: Նրանց հետ ունեցած պայմանագրերում հստակ սահմանված է գործունեություն ծավալելու սեզոնային բնույթի պահանջը: Սա վերաբերում է նաև բացօթյա առևտրի այն տեսակներին, որոնք թույլատրված են օրենքով,- ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանձնարարելով՝ վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ, խստորեն հետևել պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու բացառել նմանատիպ ծածկերով սահմանազատման ցանկացած փորձ:

Նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն:

Դիտվել է՝ 2407

Մեկնաբանություններ