Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պապը գալիս է

Պապը գալիս է
24.06.2016 | 00:51

Եվ դա բարի է:
ՈՒ քանի որ մեծ տիեզերքում չկա մի բան, որ դուրս լինի Աստծո կամքից, պապն առաջին քրիստոնեական երկիր է գալիս Աստծո կամքով ու հավուր պատշաճի պատրաստվածությամբ: Այցից առաջ Հայաստանին ու հային հղված պապի խոսքի մեջ էլ առավելաբար Աստծո ներկայությունն էր առաջնագծված, զի Խոսքն ի սկզբանե է ու Մարմին է առել` ընդհանրական ոգու մեջ պահելու ամենն ու ամենքին:


ՈՒ պետք է կարողականություն` այդ ոգին բազմապատկելու: Պապի այցը, որպես համատեղում հայոց առաքելական Առաջնորդանիստում` հայոց վեհափառության կողքին, պետք է դիտել եզակի ողորմածություն, վերին նշան` ոչ միայն հայոց, այլև քրիստոնեական համայն աշխարհի համար: Որպես համակարգ, որը զորու է շատ ավելի հարցեր լուծելու, քան բազում-բազմաթիվ պատերազմներ, անկատար բանակցություններ, իրենց աշխարհի մեծ կարծող առաջնորդներ, ընդհանրական ոգին պառակտող ձեռնարկներ, մեծ ծվարումներ, քանզի ասված է.
-Վերինը փնտրեք, մնացածը կտրվի ձեզ:


ՈՒ այսօր եզակիաբար` հայոց կերպը կանգնած է «վերին» ընտրության առաջ: ՈՒ խնդիրն ամենևին էլ պապի այցը չէ, ինչն ինքնին անչափ էական է` մեկտեղվելու, օրեր շարունակ աղոթական վակուումում լինելու, ներհայեցության տարածքները գրավելու համար, որից հետո կարող են անառիկ դառնալ նյութական տարածքներն ու հող-հայրենիներն ընդհանրապես:
Ավարտելով պապի այցի հոգևոր պարադիգմայի ներկայացման ամբողջականությունը, արձանագրենք` երեքօրյա այդ մեկտեղումը, միասնական ոգու այդ հառաչը` աշխարհի ու մարդու համար, այն էլ` պապի ու լուսավորչական-մագաղաթե հայոց կաթողիկության կողքին` այն երկրում, որը, այո, եղել է Դրախտի նախակարապետը, որից Նոյն իր աղավնուն աշխարհ ճամփեց` կանաչ ձիթենին կտուցին հետ ստանալու մաղթանք-սպասումով, ուր… աղավնին հետ եկավ` Արարատի գագաթից Նոյի հետ վայր իջնելու համար, որպեսզի մի օր կրկին վեր բարձրացնի նրան, որպես անմահ հոգի, Արմագեդոնի գնացող աշխարհում ու այս էպիկենտրոնում հենց այնպես լինել չի կարող:


ՈՒ նաև` ավետում ենք. հայոց մեջ իսկապես կա երկնային այդ բացառիկ հնարավորություններն ու էներգետիկան տարուբերողների մի մեծ բանակ, որն այս օրերին, դետի իր արթնությամբ, վիբրացնում է նաև աշխարհի ոգին, իր փոքրիկ ածու Հայաստանի վրա` Աստծո այդ կամքը նյութեղենացնելու համար, որ կոնկրետ դեպքում արտահայտվում է պապի այցով, տևական տարիներ միմյանց հետ դավանաբանական անհիմն վեճերով` չարից խճողված երկու եկեղեցիները միմյանց կողքի կանգով` ասելով.
-Եվ եղիցի:


Հիմա այցի այլ, առավելաբար քաղաքական դրդապատճառների մասին, չնայած, ոնց շուռ ենք տալիս, քաղաքականն էլ է հոգևոր կերպ ստանում: Նախ՝ պետք է այս այցը համարել հայոց դիվանագիտական լուրջ ձեռքբերումներից մեկը: Հայաստանն այս փուլում, երբ թշնամի Ադրբեջանը Նախիջևանի պռնկին ու Կասպիցի շրջակայքում զորավարժություններ է իրականացնում, աշխարհը կենտրոնանում է երբեմնի երկրաշարժի էպիկենտրոն, նաև կաթոլիկ կոնֆիսիայի կենտրոն Գյումրու վրա…. ու հիմա մենք ժամանակ չունենք նշանային այդ համակարգից նաև պրագմատիկ հաշվարկները թվարկելու: Այլ անգամ:
Անցնելով էլ առաջ՝ պետք է ֆիքսենք. քրիստոնեական այս բուֆերը, որն անվանված է տառապյալ Հայաստան, անչափ կարևոր է աշխարհի համար, մանավանդ այս փուլում` մուսուլմանական մարտահրավերների իրողություններում:
ՈՒստի և աշխարհը պարտավոր է սիրել-գուրգուրել-պահպանել այս ածուն, զի այն իր պահպանումի առհավատչյան է: Նա՛և:
Թե՛ հոգևոր: Թե՛ աշխարհաքաղաքական:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ