Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանի հետ Էրդողանի հաշտության փորձերն ավելի լայն քաղաքականության մի մասն են. The Guardian

Ռուսաստանի հետ Էրդողանի հաշտության փորձերն ավելի լայն քաղաքականության մի մասն են. The Guardian
29.06.2016 | 23:13

Անգամ պինդ տղաները երբեմն ստիպված են ներողություն խնդրել, և Ռեջեփ Թայիբ Էրդողանը բացառություն չէ: Բայց այս շաբաթ Ռուսաստանից անցած տարվա նոյեմբերին խոցված ինքնաթիռի համար ներողություն խնդրելը հեռահար նպատակ ունի: Էրդողանը վերջին տարիներին Թուրքիան մտցրել էր դիվանագիտական անկյուն: Այժմ նա բռնցքամարտի ռինգի անկյունում է, և նրան կարճատև դադար է անհրաժեշտ, գրում է The Guardian-ը:

Դեռևս 2002 -ից Ահմեդ Դավութօղլուն առաջ էր տանում «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքական գիծը՝ ցանկանալով վերակառուցել Թուրքիայի տարածաշրջանային և համաշխարհային ազդեցությունը՝ վերականգնելով օսմանյան ժամանակների հարաբերությունները: Այս մոտեցումը շուտով ստացավ «նեոօսմանիզմ» անվանումը: Երկիրը երկրի հետևից Էրդողանի վարքագիծը տապալեց բարեկամական հարաբերություններ կառուցելու Դավութօղլուի ծրագիրը: Դրան նպաստեցին «արաբական գարնանը» հաջորդած խռովությունները, և վատթարացան Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի, Եգիպտոսի և Իրաքի հետ: Ռուսաստանի հետ հարաբերություններն արդեն իսկ լարված էին աշնան իրադարձություններից առաջ՝ մասամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու և մասամբ Թուրքիայի հին թշնամի և Ռուսաստանի բարեկամ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունների պատճառով:

ՆԱՏՕ-ի արևմտյան առաջնորդների պես՝ Էրդողանն ընդդիմացավ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային՝ անհանգստացնող նախադեպ մի երկրի համար, որ ինքն էլ ռուսական ներխուժման հիշողություններ ունի։
Ռուսաստանի հետ հաշտվելու կարիքն էլ ավելի էր մեծացել Եվրոպայի հետ միջերկրածովյան ճգնաժամի առնչությամբ վատ հարաբերությունների, Միջին Արևելքում Բարաք Օբամայի քաղաքականությունից դժգոհության և իր համոզմունքի պատճառով, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն բավականաչափ քայլեր չեն ձեռնարկում զինված քուրդ զինյալներին և իսլամական ահաբեկչությանը դիմակայելու հարցում Թուրքիային օգնելու համար: Էրդողանին նաև խիստ զայրացնում էր իր ավտորիտարիզմի, անկախ լրատվամիջոցների, գիտնականների և լրագրողների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ Արևմուտքի քննադատությունը:


The Guardian-ը գրում է, որ չնայած Էրդողանը միշտ հրաժարվում էր ներողություն խնդրել ռուսական ինքնաթիռի կործանման համար, գնաց այդ քայլին՝ փորձելով կոտրել սառույցը: Միևնույն ժամանակ, նա հաշտեցմանն ուղղված քայլեր է անում նաև այլ ուղղություններով, ինչպես Իսրայելն է: Էրդողանի նախարարները սկսել են ավելի բարյացակամ խոսել ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարների մասին՝ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման ֆոնին:


Որպես ռազմական դաշնակից Թուրքիայի հուսալիությունը և որպես չափավոր, աշխարհիկ, ժողովրդավարական միջինարևելյան երկիր իր կարգավիճակը մեծ նշանակություն ունեն Եվրոպայի և ԱՄՆ-ի համար՝ ռազմավարական և անվտանգության նկատառումներով: Միայն այս կապերը վերացնելու համար Ռուսաստանը կցանկանա Թուրքիային իր ճամբարում ունենալ: Կարելի է շատ ավելին սպասել: Ռուսաստանի և Իսրայելի հետ հաշտեցումից հետո Էրդողանը կարող է հաշտվել նաև Եգիպտոսի իշխանությունների հետ և ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել Կիպրոսի վեճի վերաբերյալ: Երկար տարիներ ձգձգվող Կիպրոսի խնդրում առաջընթացը հազվադեպ լավ նորություն կլինի ԵՄ-ի համար:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ