Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆրանցիսկոս պապը՝ քաղաքական գործիչ

Ֆրանցիսկոս պապը՝ քաղաքական գործիչ
05.07.2016 | 08:25

Ինչո՞ւ Ֆրանցիսկոս պապը նշանակեց ֆրանցիսկյաններին, որ չեն խոսում արաբերեն, Սուրբ հողում ամենանշանակալից պաշտոններում՝ տարակուսում է Catholic Herald-ը: Մայիսի 20-ին հայր Ֆրանչեսկո Պատոնը դարձավ Սուրբ հողում Վատիկանի ներկայացուցչության նոր կուստոդը: Հետո Ֆրանցիսկոս պապը հայտարարեց, որ հայր Պիեռբատիստա Պիցաբալան, որ վերջին 12 տարին կուստոդն էր, արքեպիսկոպոսական կարգ է ստանում ու նշանակվում է Երուսաղեմի Լատինական պատրիարքության առաքելական վարիչ:

Երուսաղեմի Լատինական պատրիարքությունն ընդգրկում է «Իսրայելը, օկուպացված պաղեստինյան տարածքները, Հորդանանը և Կիպրոսը»: Պատրիարքության հոգևորականների 95%-ը կամ պաղեստինցիներ են, կամ արաբներ: Նրանցից մեկը Catholic Herald-ին ասել է. «Պիցաբալայի նկատմամբ ողջ հարգանքով՝ նրա նշանակումը շոկ էր: Երուսաղեմը Եկեղեցու մայրն է, քրիստոնեության հայրենիքը: Մենք նման չենք մյուս թեմերին»: Նրանք բոլորը հույս ունեին, որ պատրիարք կընտրվի արաբ հոգևորական: Լատինական կաթոլիկ մեկ այլ հոգևորական, բացատրելով հոգևորականների դժգոհությունը, ասել է. «Ինչո՞ւ մենք չենք կարող սեփական պատրիարք ընտրել: Մի՞թե Երուսաղեմը բավականաչափ հասուն չէ, որ ղեկավարի սեփական կազմակերպությունը»: 1970-ական թթ. Երուսաղեմի Լատինական պատրիարքությունը, ինչպես Սուրբ հողի մյուս եկեղեցիները, հատկապես մելկիտները (հույն կաթոլիկներ), լյութերականները և անգլիկանները, խրախուսում էր պաղեստինցիների և մյուս արաբների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը:

Աշխարհականները ևս սկսեցին ավելի ակտիվորեն մասնակցել եկեղեցու կառավարմանը: Թերևս, հայր Ֆրանչեսկոյի և հայր Պիեռբատիստայի նշանակումը պետք է դիտարկել քաղաքական ենթատեքստով: Հայր Պիեռբատիստայի փոխադրումը արտացոլում է Երուսաղեմում հզոր բանակցողի ներկայության կարևորությունը, որ իսրայելական իշխանությունների հետ բանակցություններ է վարելու քրիստոնեական եկեղեցիների ու մենաստանների վրա հարձակումների հարցերով: Ինչ դրդապատճառներ էլ Հռոմն ունենա, ժամանակը ցույց կտա՝ տեղաշարժ կլինի եկեղեցական-պետական հարաբերություններում և Սուրբ քաղաքում եկեղեցիներն արաբացումից հեռացնելու հարցում:


Հ.Գ. Ֆրանցիսկոս պապը ոչ միայն աղոթում է, նա, իբրև Վատիկան պետության ղեկավար, նաև գործում է և գործում է Երուսաղեմում՝ Սուրբ երկրում, որ Վատիկանի հետ մշտական մրցակցության մեջ է՝ հավատացյալների վրա ունեցած ազդեցության առումով: Եկեղեցիների միավորման իր մեծ նպատակի մեջ՝ Ֆրանցիսկոսը փորձում է պահպանել կաթոլիկության եվրոպական դեմքը, որ հատկապես կարևոր է արաբական աշխարհում, որտեղ ամեն ինչ այնքան երերուն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ