Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հարցվածների 41 %-ը Հայաստանում կողմ է անդամակցությանը ԵՄ-ին

Հարցվածների 41 %-ը Հայաստանում կողմ է անդամակցությանը ԵՄ-ին
02.09.2016 | 10:38

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի (APR Group) հարցման տվյալներով՝ Հայաստանում 78,8 %-ը ամենաբարեկամական երկիր համարում է Ֆրանսիան, երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 61,1%, երրորդը Գերմանիան է` 53,8 %, չորրորդը՝ Հունաստանը` 48,9 %, հինգերորդը` Չինաստանը՝ 44,8 %: Հայաստանի ոչ բարեկամների առաջին սյունակում Ադրբեջանն է՝ 96,6 %, երկրորդը Թուրքիան է՝ 91,3 %: Պատասխանելով ինտեգրային ո՞ր նախագծին պետք է Հայաստանը անդամակցի հարցին՝ 41 % -ը նշել են Եվրամիությունը, 25 %-ը՝ ԵԱՏՄ-ն, 6 %-ը կողմ է և ԵՄ-ին, և ԵԱՏՄ-ին, 9 %-ը դեմ է որևէ միության անդամակցության:

2014-ի և 2015-ի տվյալների համեմատ՝ հարցվածների տրամադրությունները բավականաչափ փոխվել են: ԵՄ-ին անդամակցությանը նախկինում կողմ էր 25 % և 24 %-ը, ԵԱՏՄ-ին՝ 38 % և 36 %: Երկուսին էլ կողմ էր հարցվածների 12 % և 13 % -ը, դեմ էր անդամակցության 10 % և 8 %-ը: Փաստացի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության հարցում նախապատվությունն արդեն տրվում է ԵՄ-ին: Ռուսաստանը բարեկամ երկիր համարողների 39,3 %-ը նախապատվությունը տալիս է ԵՄ-ին ինտեգրմանը և միայն 29,7%-ն է ԵԱՏՄ-ին կողմ:
Հարցվածների 72 %-ը կարծում է, որ Հայաստանի վիճակը օրեցօր վատանում է, 42 %-ը հաղորդել է, որ հնարավորության դեպքում միանշանակ կհեռանա Հայաստանից, 17 %-ը շատ հավանական է համարում երկիրը լքելը: Հարցումն անցկացվել է այս տարվա օգոստոսին, մասնակցել է 1200 մարդ, սխալի հավանականությունը +2,8 % է, հավատարժանությունը` 95 %: Հարցումն արվել է CAPI տեխնիկայով:
REGNUM


Հ.Գ.
41 % - 25 %- հօգուտ ԵՄ-ի՝ ընդամենը երկու ոչ լրիվ տարում: Գործնականում այս արդյունքներին հասել է ոչ թե ԵԱՏՄ-ն իր տնտեսական անարդյունավետությամբ, այլ քառօրյա պատերազմը և Մոսկվան իր ոչ դաշնակցային պահվածքով՝ մինչ այդ, ընթացքում ու հետո: ՈՒ այս թվերի համապատկերում հավանական չի թվում, որ 61,1%-ը համարում է Ռուսաստան բարեկամ երկիր: Ամենավտանգավորը, սակայն, եթե հաշվի առնենք հարցման սխալի հավանականության +2,8 %-ը և հավատարժանության 95 %-ը, 42 %-ն է, որ պատրաստ է հնարավորության դեպքում հեռանալ Հայաստանից, հավելեք ևս 17 %-ը, որ հավանական է համարում երկիրը լքելը, այսինքն՝ յուրաքանչյուր երկրորդը ուզում է հեռանալ: Ապահով Հայաստանից, որի անվտանգությունը պետք է մեծացներ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, մինչդեռ ռեալ դաշտում եղավ հակառակը: Հայաստանից հեռանալ ցանկացողների վիճակագրությունը կտրուկ կփոխվի, եթե աշխատատեղեր լինեն, իսկ ԵԱՏՄ-ում Հայաստանին հատկացված է էժան աշխատուժ արտահանողի դերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ