Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանի նվիրական ոտնահետքերով

Հովիկ Աբրահամյանի նվիրական ոտնահետքերով
09.09.2016 | 11:25

Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը ազատվել է վարչապետի պաշտոնից՝ նախագահի հրամանագրով. «Նշանակել Քարիմ Կաժիմկանովիչ Մասիմովին Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ՝ ազատելով վարչապետի պաշտոնից»:

Կառավարությունը կաշխատի մինչև նոր կազմի հաստատումը, վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Բակիտջան Սագինտաևը: Փորձագետները նրա պաշտոնանկությունը կանխատեսում էին Հողային օրենսգրքի փոփոխությունների դեմ հանրահավաքների շրջանում, այն ժամանակ վարչապետը մնաց իր դիրքերում: «Հավանաբար դա այն ականը չէր, որի վրա կարող էր պայթել մեր վարչապետը»՝ մեկնաբանել է իրավիճակը սոցիոլոգ Գուլմիրա Իլեուովան: Սեպտեմբերի 8-ի առավոտյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ սեպտեմբերի 9-ին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորությամբ կառավարության ընդլայնված նիստ է նշանակված, որի ընթացքում Մասիմովը կհեռանա: Տեղեկատվությունը հաստատվեց մի քանի ժամից՝ նախագահի հրամանագրով: Քարիմ Մասիմովը կառավարությունը գլխավորում էր 2007- 2012-ին, երկու տարի նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, 2014-ից նա նորից վարչապետ էր նշանակվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հետո էլ կասենք, թե ԵԱՏՄ-ում միասնություն չկա: Կա, այն էլ վարչապետերի ու նախագահների հրամանագրերի մակարդակի: Ո՞վ է հաջորդը: Բելառո՞ւսը, թե՞ Ռուսաստանը, որտեղ սեպտեմբերի 18-ին Պետդումայի ընտրություններ են:

Դիտվել է՝ 2154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ