Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

10 նոր պատերազմներ

10 նոր պատերազմներ
09.09.2016 | 11:28

ԻՊ-ի խալիֆաթի սահմանները արագ կրճատվում են: Խմբավորման դիրքերը Իրաքում ու Սիրիայում փլուզվում են մեկը մեկը հետևից: ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պայքարը հասել է այն կետին, երբ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու հետո՝ գրում է Լիզ Սլայը The Washington Post-ում: Առայժմ պատասխանը մեկն է՝ նոր պատերազմներ: Մասամբ այն պատճառով, որ ԻՊ-ի դեմ իր պայքարի ռազմավարության մեջ ԱՄՆ-ը հենվում է տարածաշրջանային կողմնակիցների ու տեղական զինված խմբերի վրա, որ հաճախ միմյանց հետ բոլորովին լեզու չեն գտնում:

Թեպետ բոլորը համարվում են ԻՊ-ի թշնամիներ, նրանց մեծամասնությունը նաև մեկը մյուսի թշնամին է: ԻՊ-ի զինյալներից ազատագրված տարածքներում նրանք շտապում են իրենց հավակնությունները ներկայացնել այնպիսի միջոցներով, որ կոնֆլիկտներ են հարուցում նրանց հետ, ովքեր նույնպես տարածքներ են գրավում: Նոր պատերազմներ են բռնկվում ԻՊ-ից հետո հաստատվելիք նոր աշխարհակարգի վերահսկողության համար: Նոր պատերազմների ցանկը կարող է մեծանալ, որոշ պատերազմներ արդեն սկսվել են: Մյուսները կարող են և չսկսվել: Նրանցից յուրաքանչյուրը ԻՊ-ին վերապրելու լրացուցիչ շանս է տալիս, որովհետև երկարացնում է պայմանները, որն այդ խմբավորմանը բարգավաճելու հնարավորություն է տալիս և գուցե կստիպի ԱՄՆ-ին երկար տարիներ խրվել Մերձավոր Արևելքում: Հնարավոր պատերազմների առաջին տասնյակը.


1. ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական զորքերը Թուրքիայի աջակցությունն ունեցող արաբական զորքերի դեմ:
2. Թուրքիան սիրիացի քրդերի դեմ:
3. Սիրիացի քրդերը Սիրիայի կառավարության դեմ:
4. ԱՄՆ-ը Սիրիայի դեմ:
5. Թուրքիան Սիրիայի դեմ:
6. Իրաքի քրդերը Իրաքի կառավարության դեմ:
7. Իրաքի քրդերը շիական աշխարհազորի դեմ:
8. Քրդերը քրդերի դեմ:
9. Արաբ սուննիները շիաների (կամ) քրդերի դեմ:
10. ԻՊ-ի մնացորդները բոլորի դեմ:


Լիզ ՍԼԱՅ, The Washington Post


Հ.Գ. Հետաքրքիր է՝ այդ ամբողջ ընթացքում քննարկվելո՞ւ է Ասադի նախագահության հարցը, թե՞ Մերձավոր Արևելքի կառավարելի քաոսը նրան կուլ կտա պատերազմների մեջ, իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն քննարկել՝ համագործակցե՞լ միմյանց հետ, թե՞ տեղական խմբավորումների, որոնց ահաբեկիչ համարել, թե ապստամբ հարցը կլինի քննարկումների առաջին ու վերջին կետը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ