Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհի վերջը Վանաձորում

Աշխարհի վերջը Վանաձորում
10.10.2016 | 22:44

Մեկշաբաթյա ՏԻՄ թատրոնն ավարտվեց նոտար Մամիկոն Ասլանյանի քաղաքապետությամբ Վանաձորում: Մինչև ավագանու առաջին նիստը բոլոր քննարկումներն ու համաձայնագրերը զրոյացան ավագանու չորս անդամի հօգուտ ՀՀԿ-ի քվեարկությամբ: Ագաթա Քրիստիի դետեկտիվ տաղանդը պետք չէ գտնելու «հրաշալի քառյակին»: Գուցե տարօրինակ է, որ արդեն Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ՀՎԿ-ում պետք չէ «անբարոյականներ» փնտրել, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանն էլ «Ֆեյսբուքում» հայտարարեց, որ ԲՀԿ-ն համաձայնագրին հավատարիմ է մնացել և միայն «Լուսավոր Հայաստանը» չի ասում, որ իրենց ավագանիները իրենց թեկնածուի օգտին են քվեարկել: Առաջին արարն ավարտվեց:

Ու այնքան բուռն էր առաջին արարը, որ թվում էր՝ քաղաքապետի ընտրությամբ ամեն ինչ վերջանում է՝ պատերազմն ավարտվում է, կողմերը գնում են իրենց տները: Մինչդեռ միանգամայն հակառակն է ու այդ «հակառակը» աշխատանքի ընթացքում ի հայտ է բերելու ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի «գաղտնի» երկրպագուներին: ՀՅԴ-ի հետ համաձայնագրով 15 մանդատ ունեցող ՀՀԿ թեկնածուին հետագա որոշումները ընդունելիս ձայներ են պետք լինելու՝ ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի: Աշխատանքային քվեարկությունները չեն լինելու փակ ու գաղտնի:
ՀՀԿ-ն վերջին ապացույցը ներկայացրեց ընտրություններում կաշառքի ու վարչական ռեսուրսի գործադրման՝ ո՞րը, ինչպե՞ս ու ինչո՞ւ՝ իրենք ավելի լավ գիտեն: Բայց ՀՀԿ-ն չկարողացավ ապացուցել, որ իր կոալիցիոն դաշնակցի հետ ընտրություններում կարողանում է իրեն պետք եղած թվով ձայներ հավաքել:

«Կրակել» այս անգամ չստացվեց կամ պետք չէր: Ճիշտ նույն կերպ ԼՀԿ-ն, ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն չկարողացան ապացուցել, որ իրենք ընդդիմադիր կուսակցություններ են, որ իրենց խոսքը գործ է ու ընդհանրապես իմաստ ունի իրենց հետ հույսեր կապել, հավատալ ու վստահել: Միևնույն է՝ հարկ եղած պահին իրենք հարկ եղածի պես են քվեարկում: Ընտրողն էլ ապացուցեց իր ընտրական ամնեզիան ու ընտրություններում կաշառվելու ու խաբվելու հակումը: Իսկ մի քանի ժամյա գոռգոռոցը քաղաքական նոր մշակույթի դրսևորում էր՝ նոտարական աշխատանքում կոփված Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ ընտրվելուց առաջ իր կազմակերպական ունակությունները ի ցույց դրեց, որոնք հեռակառավարվում էին հեռախոսով, և հետայսու կդրսևորվեն աշխատանքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Խոշոր հաշվով՝ ՏԻՄ ընտրությունները նոր Սահմանադրության, Ընտրական նոր օրենսգրքի կյանքում կիրառության ու ԱԺ ընտրությունների շրջագծում էին պտտվում: Սա գլխավոր փորձն էր, որտեղ յուրաքանչյուրը ռեժիսորին հանձնում էր իր դերը: Նույն կարգավիճակում էր հանդիսատեսը, որ նույնպես խաղում էր այս պիեսում:
Հավելեք դերասաններին, որ այդ ներկայացման մեջ զբաղված չէին, բայց ճակատագրի բերումով նույն թատրոնում են ու խաղալու են հաջորդ պիեսներում:
Ռեժիսորները շատ են, իսկ պիեսի հեղինակը նայում է ու ծիծաղում քաղաքական կրկեսի այս տարվա հյուրախաղերի վրա:

Դիտվել է՝ 2624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ