Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվգենի Միրոնովը աջակցել է Կոնստանտին Ռայկինին

Եվգենի Միրոնովը աջակցել է Կոնստանտին Ռայկինին
01.11.2016 | 09:57

Սահմանները, որ արվեստի մարդկանց պարտադրում են դրսից, կարող են հանգեցնել միայն դեգրադացիայի՝ վստահ է Եվգենի Միրոնովը:
Ազգերի թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Եվգենի Միրոնովը աջակցել է «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինին, որ բողոքում է հասարակական կազմակերպությունների՝ մշակույթի վրա գործադրած ճնշումից: Եվգենի Միրոնովի խոսքը հրապարակված է թատրոնի կայքում. «Ինձ համար հարցը Կոնստանտին Ռայկինի Թատերական գործիչների համագումարում ելույթի գնահատականը չէ: Իհարկե, ես նրա հետ համաձայն եմ և ամբողջովին կիսում եմ նրա տագնապը: Ինձ համար հարցն ուրիշ է՝ ի՞նչ անենք մենք»,- գրել է Միրոնովը:

Նրա խոսքով՝ դիմակայելու համար «ագրեսիվ անկիրթներին», որ խոթվում են խիստ մասնագիտական գործունեության մեջ, պետք է միավորվել մասնագիտական հանրության մեջ, ինչ-որ կառույցի»: «Պետք է, որ հասարակությունը յուրաքանչյուր ոլորտում սովորի հենվել պատասխանատու պրոֆեսիոնալների վրա, ոչ թե պարապ անկիրթների՝ բարոյականության ինքնակոչ պահապանների հանդերձներում թաքնվող»՝ գրում է դերասանը:
Վերջին ժամանակներս Ռայկինը իշխանություններին երկու անգամ արդեն քննադատել է՝ Հանրային խորհրդում և Թատերական գործիչների միության համագումարում: Երկու դեպքում էլ նա նշել է, որ արվեստը ճնշման է ենթարկվում իշխանությունների թողտվությամբ: Ռայկինի խոսքերը բուռն հասարակական քննարկում են հարուցել:
BBC


Հ.Գ. Մի քանի օր առաջ Կոնստանտին Ռայկինին աջակցել էր և Վլադիմիր Պոզները: Մտավորականներ, քիչ, բայց իսկական, Ռուսաստանում դեռ կան ու դա հույսեր է ներշնչում, որ ռուսական մշակույթը չի դառնա ռուսական քարոզչության սատելիտը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ