Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քլինթոնն ու Թրամփը վերջին հանրահավաքներն են անում

Քլինթոնն ու Թրամփը վերջին հանրահավաքներն են անում
05.11.2016 | 21:15

Նախընտրական արշավի վերջին օրերին և Հիլարի Քլինթոնը, և Դոնալդ Թրամփը այցելում են չկողմնորոշված նահանգներ, որոնք և կվճռեն նախագահական ընտրությունների ելքը: Դիտորդների գնահատականով՝ երկուսն էլ հիմա ձգտում են ոչ այնքան տարհամոզել իրենց հակառակորդներին, որքան իրենց պասիվ կողմնակիցներին ակտիվացնել՝ ընտրատեղամասեր գնալու համար:

ՈՒրբաթ օրը և Քլինթոնը, և Թրամփը հանրահավաքներ արեցին Օհայոյում ու Փենսիլվանիայում, Թրամփը՝ նաև Նյու Հեմփշիրում, որտեղ մրցակցին մեղադրեց սիրիացի փախստականների թիվը ԱՄՆ-ում 550 %-ով մեծացնելու մտադրության մեջ և ամերիկացիներին նրա հաղթանակի դեպքում գուշակեց «ահաբեկչության, էքստրեմիզմի ու ռադիկալիզմի սերունդներ, որ կներթափանցեն մեր դպրոցներն ու բնակավայրերը»: Հիլարի Քլինթոնը Պիտսբուրգում ու Փենսիլվանիայում նորից հաստատեց, որ Թրամփը հարմար չէ նախագահ լինելու՝ իր խառնվածքի ու անզուսպ լեզվի պատճառով: Հարցումների արդյունքներով՝ Դոնալդ Թրամփը գերիշխում է Օհայոյում, իսկ Հիլարի Քլինթոնը՝ Փենսիլվանիայում: Վերջին շաբաթում հանրապետականների թեկնածուն էականորեն կրճատել է իր ու Քլինթոնի տարբերությունը: Մրցակիցները եզրագծին են հասնում համարյա հավասար արդյունքներով և ոչ ոք հանձն չի առնում կանխատեսել ընտրություններում հաղթողին: 37 միլիոն ամերիկացիներ վաղաժամկետ քվեարկել են:
BBC


Հ.Գ. Երեք օր է մնում մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, երեքշաբթի օրը ԱՄՆ-ը նախագահ կընտրի: Թե հանրապետական, թե դեմոկրատ դիտորդները միմյանց հետ համաձայն էին մեկ հարցում՝ այս ընտրարշավում ավելի շատ քննարկվում էին թեկնածուների թերություններն ու առավելությունները, քան այն խնդիրները, որ նրանք պետք է լուծեն ընտրության դեպքում: Ինչ-ինչ, բայց ԱՄՆ-ը լավ զվարճացավ և զվարճացրեց աշխարհին՝ շնորհիվ Դոնալդ Թրամփի, վախեցավ ու վախեցրեց՝ շնորհիվ Հիլարի Քլինթոնի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ